478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Օսեթիայում իրավիճակի զարգացումը անսպասելի չէր. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
14:40
27 Օգոստոսի 2008

Հարավային Օսեթիայում իրավիճակի զարգացումն անսպասելի չէր, կարծում է ՀՀ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Չի կարելի ասել, որ դրանք լրիվ անսպասելի իրադարձություններ էին։ Դրանք անսպասելի են իրավիճակի զարգացման ժամկետներով, ձեռնարկված գործողություններով, հակամարտությունից հետո ձևավորված իրավիճակով, սակայն Ռուսաստանի կոշտ դիրքորոշումն անսպասելի չէր», - ասաց Սարգսյանը չորեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին ստորագրել է Հայավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերն ու կոչ է արել այլ պետություններին հետևել Ռուսաստանի օրինակին։

Ինչպես պարզաբանեց Դեմկուսի առաջնորդը, վրաց-հարավօսական հակամարտության գոտում իրադարձությունների նկատմամբ արձագանքը անսպասելի չէր, քանի որ մթնոլորտը տարածաշրջանում աստիճանաբար լարվում էր նվազագույնը վերջին երեք տարվա ընթացքում։

«Կարելի է ասել, որ դեպի Ռուստաստանի սահմաններ ՆԱՏՕ-ի շարժը արդեն ինքնին կրկնապատկում էր լարվածությունը, և Ռուսաստանը, բացի նախազգուշացնող միջոցներից, պետք է ձեռնարկեր այլ միջոցներ», - նշեց քաղաքագետը։

Սարգսյանն ավելացրեց, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը ընդունեց «նման ճակատագրական որոշում», Ռուսաստանին հանեց նոր բարձունքի վրա, որտեղից նա այժմ հարաբերակցվում է մնացած՝ հատկապես, արևմտյան երկրների հետ։

«Որքանով է այն ցանկալի և հեռանկարային, լուրջ կասկածներ է առաջացնում, քանի որ մենք այժմ գտնվում ենք ոչ թե «սառը պատերազմի» շեմին, այլ արդեն նրա ընթացքում։ Իրավիճակը կարող է ավելի շատ սրվել։ Աստված չանի, եթե Սև ծովում առաջացած քաղաքական փոթորիկը վերածվի ռազմականի», - նշեց Սարգսյանը։

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: