484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կողմ է Ռուսաստանի որոշմանը
14:17
27 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պաշտպանում է Ռուսաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման մասին որոշումը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

«ՀՀ կոմկուսը միշտ սատարել ու սատարում է Ռուսաստանի ցանկացած քայլին, քանի որ մեր բարեկամությունը դարերի խորքից է գալիս, և մենք հավատարիմ ենք այդ բարեկամությանը»,- ասաց Թովմասյանը։ 

Նրա խսոքերով, երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման մասին հրամանագրերի ստորագրումը լիովին համապատասխանում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին։ 

«Մենք սատարում ենք և լիովին համաձայն ենք Մեդվեդևի հրամանագրի հետ, հատկապես հաշվի առնելով այն, որ նրան է դիմել երկու ժողովուրդ, համապատասխան որոշումներն ընդունվել են Պետդումայի և Դաշնային Խորհրդի կողմից։ Ռուսաստանի նախագահին այդ հրամանագիրը ստորագրելուց բացի ոչինչ չէր մնում անել»,- նշեց հայկական Կոմկուսի ղեկավարը։ 

Թովմասյանը խիստ քննադատության ենթարկեց այս հարցի շուրջ Արևմուտքի դիրքորոշումը։

«Ես չեմ հասկանում, թե Արևմուտքն ինչ է ուզում։ Դեռ մինչ ներկայիս իրադարձությունները նա ոչնչացնում էր Իրաքի, Աֆղանստանի խաղաղ բնակչությանը, կործանեց և մասնատեց Հարավսլավիան և միակողմանիորեն ընդունեց Կոսովոյի անկախությունը»,- ասաց Թովմասյանը։    

Նրա խոսքերով, Արևմուտքը Ռուսաստանին նկատողություն անելու ոչ մի բարոյական իրավունք չունի, «քանի որ նա իր գործնական գործողություններով վաղուց է վարկաբեկվել, և թիվ մեկ ահաբեկիչն է համարվում ողջ աշխարհում»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: