486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է չափազանց զգույշ պահի իրեն օսական ճգնաժամում. փորձագետ
16:50
26 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է չափազանց զգույշ և ճիշտ պահի իրեն օսական ճգնաժամում, կարծում է հայ քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի դրությունը միանգամայն պարզ է։ Նման աշխարհագրական ձևաչափում նա փաստացիորեն երկու հարևան ունի, որոնց հետ հարաբերություններ կան՝ Վրաստանը և Իրանը։ Ընդ որում իրանաամերիկյան հարաբերությունների և ռուս-վրացական փոխհարաբերությունների յուրահատկությունների շատ լուրջ ձևաչափեր գոյություն ունեն։

«Հայաստանի համար բնականաբար կարևոր են թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե Վրաստանը և թե Իրանը։ Համապատասխանաբար, Հայաստանի քաղաքականությունը տվյալ դեպքում պետք է չափազանց զգույշ և ճիշտ լինի, ինչը և արվում է»,- ասաց Իսկանդարյանը «Նովոստի» մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, դժվար է ասել, թե դա հատուկ է արվում, թե պարզապես հայկական քաղաքականությանը բնորոշ է արձագանքել տեղի ունեցածին, այլ ոչ թե կանխել։

«Բայց ամեն դեպքում, Հայաստանը պետք է չափազանց նուրբ պահի իրեն այս ճգնաժամում՝ փորձելով ոչ մեկին նեղացնել, ոչ մյուսին։ Եթե չստացվի, ապա թե կնեղանա թե մեկը, թե մյուսի, և դա բնական է»,- նշեց Իսկանդարյանը։

Քաղաքագետը կարծում է, որ չարժե վստահորեն խոսել այն մասին, որ Ռուսաստանն այսուհետ կճանաչի ինքնորոշման, այլ ոչ թե տարածքային ամբողջականության սկզբունքը։ «Ես նման եզրակացություններ չէի անի, քանի որ մինչ այս պահը ոչ թե քաղաքականապես, այլ իրավաբանորեն դեռ ոչինչ տեղի չի ունեցել։ Պետդումայի և Դաշնության խորհրդի կոչը նախագահին դեռ Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի ճանաչում չեն համարվում և իրավաբանական ուժ չունեն»,- ասաց քաղաքագետը։   

Նրա խոսքերով, եթե անգամ ճանաչումը տեղի ունենա, ապա այդ հարցի պատճառները քաղաքական կլինեն, և դրանք սկզբունքներում չեն արմատատավորվի։ «Եթե դա այդպես լիներ, ապա Ռուսաստանը պետք է ճանաչեր տասնյակ երկրների անկախությունն ամբողջ աշխարհով մեկ՝ սկսած Կոսովոյից, մինչև Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, Թայվան կամ Ղարաբաղ»,- ասաց Իսկանդարյանը։   

«Այդ հարցը քաղաքական է և արմատանում է փոխհարաբերություններում, ավելի ստույգ Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա ճգնաժամում»,- ավելացրեց նա։

Իսկանդարյանի խոսքերով Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ավելի ստույգ ԱՄՆ-ի, նաև շահերի պայքար գոյություն ունի։

«Այդ պայքարը երեկ չի սկսվել։ Ռուսաստան և ԱՄՆ դիմակայությունը վերջին շրջանում ուժգնորեն սրվեց, բայց ես չէի ասի, որ ամեն ինչ հրաշալի էր և Հարավային Օսեթիայի դեպքերը կտրուկ սրման պատճառ հանդիսացան։ 5-օրյա պատերազմի արդյունքում սրում տեղի ունեցավ, բայց դրա արմատները ոչ Հարավային Օսեթիայում են, ոչ էլ անգամ Վրաստանում»,- նշեց փորձագետը։--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։