482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորները կմասնակցեն Բելառուսի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը
16:53
25 Օգոստոսի 2008

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները սեպտեմբերի 28-ին միջազգային կառույցների շրջանակներում կմասնակցեն Բելառուսի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը։

Այս մասին երկուշաբթի հայտնեց խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը Հայաստանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովայի հետ հանդիպման ժամանակ երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

«Խոսնակ Թորոսյանը հաջողություններ մաղթեց բելառուս ժողովրդին խորհրդարանական ընտրություններում` հաստատելով, որ Աժ պատգամավորները միջազգային կառույցների շրջանակներում կմասնակցեն դիտորդական առաքելությանը»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Դոլգոպոլովան հույս հայտնեց նաև, որ Ազգային ժողովի պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ-ի և ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում կմասնակցեն դիտորդական առաքելությունների աշխատանքներին` տեղում ծանոթանալու բելառուսական փորձին, որը կատարելագործելու համար շատ կարևոր է հայկական փորձի փոխանակումը` իբրև ԵԱՀԿ-ի և միջազգային խորհրդարանական կառույցների դրվատանքին արժանացած:

Արձանագրելով, որ հինգ ու կես տարի` իր կյանքի մի նշանակալից հատված ապրել ու աշխատել է մեր երկրում` տիկին Դոլոգոպոլովան այդ տարիները որակեց հետաքրքրիր ու պատասխանատու:

Լինելով Բելառուսի առաջին դեսպանը Հայաստանում` Մարինա Դոլգոպոլովան, կարևորեց, որ երկու երկրների միջև հաստատվել են  բարձր մակարդակի քաղաքական կապեր. հատկապես միջխորհրդարանական հարաբերություններին անդրադառնալով` նա նշեց, որ այս ընթացքում պատգամավորական բարեկամության խմբերից անցում է կատարվել միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ստեղծմանը, որի 3 նիստեր արդեն կայացել են, խորհրդարանների նախագահների պաշտոնական փոխայցեր են եղել:

Բելառուսում նախատեսված սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններից հետո, նորակազմ խորհրդարանում կձևավորվի Հայաստանի հետ համագործակցության հանձնաժողովի նոր կազմը և Մինսկում տեղի կունենա հերթական նիստը: Տիկին Դոլգոպոլովան վերահաստատեց ԱԺ նախագահի պաշտոնական այցի հրավերը Մինսկ` հերթական ընտրություններից հետո:

Բելառուսի դեսպանը շնորհակալություն հայտնեց Աժ նախագահին` համատեղ աշխատանքում դրսևորած պրո‎ֆեսիոնալիզմի ու մարդկային ջերմ վերաբերմունքի համար` նշելով, որ թե իր` իբրև դեսպանի, թե այլ դեսպանների արդյունավետ աշխատանքի համար որքան կարևոր է խորհրդարանի նախագահի ու խորհրդարանի աջակցությունը:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը բարձր գնահատական տալով տիկին Դոլգոպոլովայի աշխատանքին Հայաստանում` հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ և վստահություն հայտնեց, որ նա կմնա մեր երկրի բարեկամը: Պարոն Թորոսյանի գնահատականով` հաջորդ դեսպանը  իրապես մեծ ջանքեր պիտի գործադրի հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու ու զարգացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարևորության նաև այլ հարցեր:-0-       

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։