482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը եպիսկոպոս ձեռնադրվեց
16:48
25 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում ստացան ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը և Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։:

Ձեռնադրման և օծման արարողությունը կատարվեց օգոստոսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հընթացս Սբ. Պատարագի։

Նորին Սրբությունն ընծայացուներին կոչեց եպիսկոպոսության և Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները։ Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը՝ եպիսկոպոսական գավազաններ և մատանիներ, ինչպես նաև ի նշան Աստծո խոսքի քարոզչության՝ Սբ. Ավետարան:

Օծման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին։ «Մենք հավատում ենք, որ պատասխանատվության բարձր գիտակցությամբ պիտի շարունակեն նրանք իրենց ծառայությունը` միշտ սերն ու հարգանքը վայելելով ինչպես իրենց ծառայակից եղբայրների, այնպես էլ` հավատավոր իրենց զավակների»,- ասաց նա։

«Իրենց կյանքի ողջ ընթացքում նրանց երբեք չեն եղել քանքարաթաքույց, նրանք երբեք չեն փնտրել իրենց անձնական շահը, այլ միշտ ծառայական ոգով հետամուտ են եղել օգտակարություն բերելու հավատավոր իրենց զավակներին, պայծառացնելու և շենացնելու հայորդու հոգին, նրա հոգևոր կյանքը և Հայաստանյաց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»,- ասաց Նորին Սրբությունը: 

Վեհափառ Հայրապետը նկատեց, որ այսօր նրանք մեծագույն պատասխանատվություն են կրում իրենց ուսերին, ծառայության կոչված` մեկն իբրև տեսուչ Գևորգյան հոգևոր ճեմարանի, իսկ մյուսը` իբրև հոգևոր առաջնորդ Հայոց բանակի. նրանց խնամքին են հանձնված երիտասարդ հոգիներ, որոնց հոգևոր կյանքի ընթացքը կերտվելու է իրենց հոգածությամբ:

Հավարտ Սբ. Պատարագի Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Հայոց Հայրապետը նորաօծ Սրբազան Հայրերին նվիրեց եպիսկոպոսական պանակեներ: 

Ձեռնադրության արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի դասախոսներ և հյուրեր:

Սբ. Պատարագին մասնակցում էր նաև Մայր Աթոռում պաշտոնական այցով գտնվող Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Գլխավոր քարտուղար Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։