485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. նախագահ
15:15
25 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«Այսօր մեր հարաբերություններում առկա է մի իրավիճակ, որից ոչ ոք չի շահում, հակառակը` տուժում են շատերը։ Վստահ եմ, որ մշտական հակառակորդներ լինելու  իմաստն ու անհրաժեշտությունը չկա, ակնհայտ է, որ հարաբերությունների կարգավորման խնդիրը հասունացել է և այդ քայլը փոխշահավետ է լինելու թե թուրք, թե հայ հասարակությունների համար», - ասել է Սարգսյանը ավստրիական «Der Standard» թերթին տված հարցազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի խոսքերն այն մասին, որ դռները բաց են նոր երկխոսության համար:

«Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում մենք կարող ենք ունենալ այդպիսի երկխոսություն, և նախագահ Գյուլի այցը Հայաստան ավելի կամրապնդի այս դրական միտումները: Օրեր առաջ իմ թուրք գործընկերը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանում թշնամիներ չունի։ Ես համոզված եմ, որ այդ հայտարարության գործնական ամրագրումը կլինեն հարաբերությունները կարգավորելու շոշափելի քայլերը, որոնք կարող են իրական արդյունքների հանգեցնել», - ասել է Սարգսյանը։

Նախագահ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ Երևանում սեպտեմբերի 6-ին Հայաստանի և Թուրքիայի թիմերի միջև 2010 թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը միասին դիտելու նպատակով։

«Մենք կարող ենք բազմաթիվ խնդիրներ ունենալ, սակայն դրանք չենք կարողանա լուծել, եթե իրար հետ չխոսենք քաղաքակիրթ պետություններին վայել մակարդակով, եթե մեր երկրների միջև բացակայեն պատշաճ քաղաքական հարաբերությունները», - նշել է Սարգսյանը։-0-  
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։