478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կմեծարեն հայ օլիմպիականներին
14:15
25 Օգոստոսի 2008

Հայ օլիմպիականների մեծարման հանդիսավոր միջոցառումը կկայանա երեքշաբթի, օգոստոսի 26-ին, Հանրապետության հրապարակում, հայտնեցին ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեից։   

Կիրակի Պեկինում ավարտված 2008 թ.-ի ամառային օլիմպիական խաղերի արդյունքներով, 204 երկրների ցուցակում Հայաստանի հավաքականը գրավել է 37-րդ տեղը։ Հայկական թիմի գանձարանում 6 բրոնզե մեդալ կա, որ ստացել են ծանրամարտիկներ Տիգրան Մարտիրոսյանը (մինչև 85 կգ քաշային կարգ), Գևորգ Դավթյանը (մինչև 77 կգ), Տիգրան Մարտիրոսյան- կրտսերը (մինչև 69 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը (մինչև 55 կգ) և Յուրի Պատրիկեևը (մինչև 120 կգ), բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը (մինչև 60 կգ)։  

«Մեծարմանը կմասնակցի հանրապետության բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության աշխատակիցը։

Միջոցառմանը կմասնակցեն Պեկինի 2008 թ.-ի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած բոլոր 25 մարզիկները, ինչպես նաև մարզական իշխանությունների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ։

Օգոստոսի 8-24-ը կայացած օլիմպիական խաղերի ժամանակ 204 մասնակից երկրից ընդհանուր առմամբ 88-ը մեդալ նվաճեցին, առաջին եռյակն է՝ Չինաստան (51 ոսկե, 21 արծաթե, 28 բրոնզե), ԱՄՆ (36, 38, 36) և Ռուսաստան (23, 21, 28) –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։