486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի մասին օրենքում փոփոխություններ է մտցրել
13:48
25 Օգոստոսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. օգոստոսի 22-ին օրենք է ստորագրել ՀՀ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման տարեկան և համալիր միջոցառումների ծրագրերի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին։

Ազգային ժողովի կողմից օգոստոսի 1-ին վերջնական ընթերցմամբ ընդունված փոփոխությունները նախատեսում են Սևանա լճից ջրառի առավելագույն թույլատրելի ծավալների ավելացում մինչև 360 միլիոն խորանարդ մետր՝ օրենքով նախատեսված 240 միլիոն խորանարդ մետրի փոխարեն։

Ինչպես խորհրդարանում հայտնեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ութ տարվա ընթացքում կառավարությունն առաջին անգամ է դիմում խորհրդարանին Սևանա լճից ջրի թույլատրելի բացթողումների ավելացման համար՝ ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից։

Նրա խոսքերով, տարին աննախադեպ սակավաջուր էր, ինչի արդյունքում Սևանա լճին փոխարինող երկու խոշոր ջրամբարներ չեն լցվել, առաջացել է 100 միլիոն խորանարդ մետր ջրի պահանջարկ։

Անդրեասյանը հավաստիացրեց, որ լիճը ջրի ռազմավարական պաշար է հանդիսանում, և Սևանից վերցրած լրացուցիչ ջուրն արդյունավետ է օգտագործվելու։ «Ութ տարվա ընթացքում մենք տնտեսել ենք 300 միլիոն խորանարդ մետր ջուր, թեև կարող էինք օգտագործել, բայց չարեցինք՝ դրանով իսկ ապահովելով լճի մակարդակի բարձրացման արագ տեմպերը»,- հայտարարեց նա։ 

Տաք գարնան և բնահողի խոնավության մակարդակի իջեցման պատճառով Սևանից ջուր բացթողնելու գործընթացը սկսվեց ոչ թե սովորականի պես հունիսի կեսից, այլ՝ ապրիլի 20-ից։

Սևանա լիճը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 5-ի դրությամբ 1899,22 մետր է, ինչը 41 սանտիմետրով ավել է 2008 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: