481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում որսաշրջանը բացվում է օգոստոսի 23-ին
18:15
22 Օգոստոսի 2008

Հայաստանում օգոստոսի 23-ին բացվում է որսաշրջանը, որը կտևի մինչև 2009 թ.-ի մարտի 15-ը, ասաց «Հայ որսորդների ազգային դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանը։  

«Որսաշրջանի բացման համար այս տարի ստեղծված են բոլոր ահրաժեշտ պայմանները, մասնավորապես մենք կարողացանք առավելագույն ծավալով որսորդներին ապահովել զենքով, որպեսզի նրանք անգամ փոքր-ինչ դրա կարիքը չզգան»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գրիգորյանը։ 

Նրա խոսքերով ներկա որսաշրջանում ավելացվել են նաև ժամկետները, որոնց սահմանում թույլատրվում է որսը՝ մինչև 2009 թվականի մարտի 15-ը՝ անցյալ որսաշրջանի 2008 թ.-ի փետրվարի 28-ի համեմատ։

Գրիգորյանը նշեց, որ ամեն անգամ հանրապետությունում որսաշրջանի բացումից առաջ որսորդները հնարավորություն ունեն մարզել իրենց հմտությունները Երևանի որսորդների հրաձգարանում։  

Նա նաև հայտնեց, որ ՀՀ ղեկավար կազմի 80 տոկոսն ընդգրկված է Հայ որսորդների ազգային դաշինքի անդամների ցուցակում, սակայն «ժամանակի անբավարարության պատճառով նրանք հազվադեպ են որսի դուրս գալիս»։

Իր հերթին, բնապահպանության նախարարությանը կից պետական բնապահպանական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ պետտեսուչ Արթուր Բեգլարյանը նշեց, որ սպանված կենդանիների թիվը բնականոն ընթացքով վերահսկվում է և դա կատարվում է պետական մակարդակով օրենքի շրջանակներում։

Նրա խոսքերով, եթե խորհրդային ժամանակաշրջանում պաշտոնատար անձանց կողմից կենդանիներին ապօրինաբար կրակելու ցուցանիշը զգալի էր, ապա այժմ նման օրինախախտում գրեթե չի կատարվում։

Հայաստանի Հանրապետության տարածքի որսահանդակներում 2008 թ. սիրողական որսի թույլտվության մասին հրաման ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ՀՀ տարածքի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) որսահանդակներում թույլատրվում է - լորի – 30000 հատ, 2008 թ. օգոստոսի 23-ից հոկտեմբերի 1-ը (15 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ). - աղավնիների (թխակապույտ և անտառային, տատրակ) – 2000 հատ, 2008 թ. օգոստոսի 23-ից 2009 թ. հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր տեսակի համար յուրաքանչյուր որսի ժամանակ). - կտցարների – 2000 հատ, 2008 թ. օգոստոսի 16-ից հոկտեմբերի 31- ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ). - ջրլող թռչունների՝ բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկների (փառփար, եղեգնահավ) –10000 հատ, 2008 թ. սեպտեմբերի 15-ից 2009 թ. մարտի 15-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ). - նապաստակի – 500 հատ, 2008 թ. նոյեմբերի 1-ից 2009թ. հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ). - քարակաքավի – 3000 հատ՝ 2008 թ. նոյեմբերի 1-ից 2009թ.հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ). - աղվեսի – 2000 հատ, 2008 թ. նոյեմբերի 15-ից 2009 թ. փետրվարի 28-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ). - սիրողական որսի շրջանի ընթացքում թույլատրել գայլերի, շնագայլերի,թափառող շների և կատուների, ջրառնետների, կաչաղակների, մոխրագույն ագռավների անսահմանափակ որսը:

Ներկայում Հայաստանում գրանցված է ավելի քան 20 հազար որսորդ, ովքեր հիմնականում երկու ընկերությունների՝ Հայաստանի որսորդների միության և Հայ որսորդների ազգային դաշինքի անդամ են։

Ըստ ՀՀ Սահմանադրության, Հայաստանում որսորդ կարող է դառնալ հանրապետության ցանկացած չափահաս քաղաքացի, ով երկրի ոստիկանությունից զենք կրելու իրավունք է ստացել։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: