480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում վախճանվել է հայ ականավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը
17:13
22 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայ ականավոր մաթեմատիկոս, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր Սերգեյ Մերգելյանը 80 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային գիտությունների ակադեմիայի մամուլի ծառայությունից։   

Նա երկարատև հիվանդությունից հետո օգոստոսի 20-ին վախճանվել է Լոս Անջելեսում, որտեղ ապրում էր կյանքի վերջին տարիներին։

«Հայաստանի գիտական հանրությունը խորին վշտով տեղեկացավ ականավոր գիտնական և քաղաքացի, հայկական  գիտության դասական, ակադեմիկոս Սերգեյ Նիկիտի Մերգելյանի մահվան մասին: Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի մահը անդառնալի կորուստ է ողջ հայ ժողովրդի և առաջին հերթին,  Հայաստանի գիտական  հանրության և մտավորականության համար»,- նշվում է ուրբաթ ստացված մամուլի հաղորդագրության մեջ։

ՀՀ ազգային գիտությունների ակադեմիան, ՀՀ գիտության պետական կոմիտեն և հանրապետության գիտական հանրությունը Սերգեյ Մերգելյանի հարազատների, մտերիմների, աշակերտների և հետևորդների հետ մեկտեղ սգում են, ասվում է հաղորդագրության մեջ։  

Հայ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը 1953 թ.-ից ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր, 1991 թ.-ից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և 1956 թ.-ից ՀՀ ազգային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1952 թ.-ին ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։

Անցյալ հարյուրամյակի 50-ական թվականների կեսերին Սերգեյ Մերգելյանն իրավամբ սխրանք կատարեց` Հայաստանում ստեղծելով կիրառական մաթեմատիկայի և հաշվողական տեխնիկայի գիտատեխնոլոգիական նոր ուղղություն, որը հետագայում մեծ համբավ բերեց Հայաստանին: Նրա ղեկավարությամբ ստեղծվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում նաև արտադրական ձեռնարկություններ, սկսվեց ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրությունը: Շնորհիվ ակադեմիկոս Մերգելյանի գիտակազմակերպչական տաղանդի, Հայաստանն ընդգրկվեց ԽՍՀՄ առաջատար գիտական կենտրոնների ցանկում:

Սերգեյ Մերգելյանի ծառայություններն ըստ արժանվույն գնահատվել են նաև  անկախ Հայաստանի կառավարության կողմից. 2008թ. նա հանրապետության բարձրագույն պարգևի` Մեսրոպ Մաշտոց շքանշանի արժանացավ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։