484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն կօգնի Կազմակերպության ցանկացած անդամ-երկրի այդ երկրին սպառնացող վտանգի դեպքում. Բորդյուժա
16:44
22 Օգոստոսի 2008

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատեց, որ Կազմակերպության երկրներից յուրաքանչյուրի հանդեպ սպառնալիքի դեպքում կիրականացվի Պայմանագրի չորրորդ հոդվածը։

Պայամանագրի այդ հոդվածի համաձայն, ՀԱՊԿ մասնակիցները որևէ երկրի դեմ ագրեսիայի դեպքում պարտավոր են այդ երկրին ռազմական օգնություն ցուցաբերել։

«Կարող եմ հաստատել, որ 4-րդ հոդվածը գործում է։ ՀՀ և ՌԴ Զինված ուժերի, ՀԱՊԿ մյուս բոլոր անդամ-երկրների օպերատիվ խմբերի մասնակցությամբ անցկացված այսօրվա զորավարժությունները մեկ անգամ ևս հաստատում են, որ Պայմանագրի 4-րդ հիմնական հոդվածը կիրականացվի այդ երկրներից ցանկացածի դեմ սպառնալիքի դեպքում»,- ըստ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացված ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունների վերջնական չորրորդ փուլի արդյունքների՝ լրագրողներին ասաց Բորդյուժան։

Պատասխանելով այն հարցին, թե որքան արագ կարող են ՀԱՊԿ երկրներն իրենց ուժերը ուղղել հնարավոր ագրեսիայի դեմ, Բորդյուժան ասաց, որ «ամեն ինչ կախված է սպառնալիքի աստիճանից, հակամարտության ինտենսիվությունից, թե որքան արագ այն կզարգանա»։

«Գոյություն ունի ճգնաժամային իրավիճակների զարգացման մեծ փուլ և կարճ փուլ, օրինակ այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, երբ հակամարտությունը զարգանում էր մի քանի օրվա ընթացքում։ Այդ ամենից է կախված, թե որքան արագ մենք կկարողանանք պատրաստվել այն բանին, որ օգտագործենք ռազմական ուժը»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

1992 թվականի մայիսին ստեղծված ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։