486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Եռանարդու երկրորդ ազգային առաջնությունը Հայաստանում կանցկացվի օգոստոսի 24-ին
16:19
22 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նավասարդյան խաղեր» միջոցառումների շրջանակներում Գառնի քաղաքում օգոստոսի 24-ին կանցկացվի եռանարդու երկրորդ ազգային առաջնությունը, հայտնեց եռանարդու գյուտի հեղինակ, ինժեներ Ներսես Ներսիսյանը։   

Երկրորդ ազգային առաջնությանը կմասնակցեն 27 մարզիկներ, այդ թվում ՀՀ նարդու ֆեդերացիայից։

«Նարդի խաղը ամենահին մարզաձևերից մեկն է, որը 4000 տարվա պատմություն ունի։ Հնագետները քարի վրա փորագրած նարդի են հայտնաբերել»,- ուրբաթ Ներսիսյանն ասաց լրագրողներին։   

Նրա խոսքերով, 2007 թվականին կայացել է «եռանարդու» շնորհանդեսը, իսկ առաջին ազգային առաջնությունը հայ հասարակությունում մեծ արձագանք է գտել։

«Դեռևս 1982 թ.-ին ես շախմատի եռակողմ տախտակ եմ հայտնաբերել, բայց այն ժամանակ ոչ ոք չէր էլ մտածում, որ այդ գյուտը պետք է արտոնագրել։ Իսկ հետո ամերիկացիներն այդ հարցում մեզանից առաջ անցան»,- ասաց նա։

Հայ ինժեների գյուտը՝ նարդու եռակողմ տախտակը, արդեն արտոնագրված է Հայաստանի ինտելեկտուալ սեփականության գործակալությունում 1863 А2 համարի տակ։

Ավանդական սև ու սպիտակ քարերից զատ, խաղում ավելացված են 15 կարմիր քարեր, բայց խաղի կանոններն անփոփոխ են։

«Եռանարդի խաղալն ավելի երկար է, ավելի հետաքրքիր, բայց ավելի բարդ։ Սա իրական կյանքի նման է, երբ երկու մարդ միավորվում են երրորդ ուժի դեմ»,- պարզաբանեց գյուտի հեղինակը՝ ավելացնելով, որ խաղի նման դրվածքը խաղի կանոնների համաձայն ողջունելի չէ, քանի որ խաղացողներից յուրաքանչյուրը պետք է իր համար պայքարի։

Մրցաշարի հաղթողներին կշնորհվեն դիպլոմներ և դրամական պարգևներ։

Եռանարդու ազգային առաջնությունը անցկացվում է Հայաստանի նարդու ֆեդերացիայի հետ համատեղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։