478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժություններն անցկացվել են բարձր մակարդակով. նախարար Օհանյան
14:44
22 Օգոստոսի 2008

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվեցին ամենաբարձր մակարդակով, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Զորավարժությունների ղեկավարության առջև հետևյալ նպատակներն էին դրված. առաջին հերթին՝ պետական մարմինների և ՀԱՊԿ պետությունների օպերատիվ խմբերի միջև աշխատանքային ալգորիթմի մշակումը, երկրորդ հերթին՝ ներգրավված զորքի հրամանատարների և շտաբերի աշխատանքի կատարելագործումը»,- ուրբաթ լրագրողերին ասաց նա Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում, «Ռուբեժ 2008» զորավարժությունների չորրորդ վերջնական փուլի ավարտից հետո։  

Նրա խոսքերով, զորավարժությունների արդյունքում պարզ դարձավ, որ առաջադրված խնդիրը, որը հիմնականում ուղղված է ՀՀ դեմ ագրեսիայի դրսևորման օպերացիայի ծրագրմանը, իրականցված է։   

«Զորավարժությունների ընթացքում բոլոր հրամանատարներն ու զինվորները կարողացան այնպես անել, որ ՀՀ և ՌԴ զինծառայողները, ուս ուսի գտնվելով հակագրոհային գործողություններին կից խրամատում, կողք կողքի կռվելով, իմանային, որ խաղաղ ժամանակներում մարտավարական դաշտում առաջադրանք են կատարում՝ խաղաղություն ապահովելով տարածաշրջանում և ՀԱՊԿ պետություններում»,- հայտարարեց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ինտենսիվության աստիճանով 4-րդ փուլն ամենաբարդն էր։ «Լուրջ նշանակություն ունեին առաջին երկու փուլերը, երբ առաջարկություններ էին արվում հավաքական անվտանգության խորհրդի համար, հակամարտությունների քաղաքական կարգավորման միջոցառումներ էին մշակվում այն իրավիճակի համար, որ ձևավորվել էր տվյալ զորավարժությունների ժամանակ»,- ընդգծեց նա։

Գլխավոր քարտուղարը նշեց, որ «Ռուբեժ 2008»-ը «մեծ փորձ ու մտածելու տեղիք տվեց» առաջին հերթին քաղաքական միջոցներով հակամարտությունների կարգավորմանն ուղղված նորմատիվ բազան կատարելագործելու համար՝ գործը չհասցնելով ռազմական ուժի կիրառմանը։

«Զորավարժությունները բոլոր փուլերում բացառապես արդյունավետ անցան և գոյացել է մեծ նյութ, որը վերլուծվելու է ՀԱՊԿ քարտուղարության և կազմակերպության երկրների պաշտպանության նախարարությունների կողմից և հաշվի կառնվի մեր փոխգործակցության հետագա կատարելագործման ժամանակ»,- ասաց Բորդյուժան։

Բաղրամյանի անվան զորավարժարանում զորավարժությունների 4-րդ փուլին մասնակցում է Հայաստանի և Ռուսաստանի շուրջ 2,5 զինծառայող, ՌԴ ԱԴԾ սահմապահ զորքը, գործի է դրվել զրահատեխնիկան, հրետանին, զենիթային միջոցները, հակաօդային պաշտպանության համակարգերը, ավիացիան։ 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Իրանի, Հունաստանի, Բուլղարիայի ռազմական կցորդները։

ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները անցկացվում են 2008 թ.-ի ամռանը 4 փուլով և ՀԱՊԿ պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են երեք մակարդակով՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական, ինչպես նաև ընդգրկում են հավաքական անվտանգության բոլոր տարածքները ՀԱՊԿ շրջանակներում։

Զորավարժությունների առաջին փուլը Հայաստանում մեկնարկել է հուլիսի 22-ին։ ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների երկրորդ փուլն անցկացվել է Մոսկվայում, հուլիսի 30-31-ը։ 

Երրորդ փուլի շրջանակներում ծրագրվում է Հայաստանի ինքնավարության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համատեղ պաշտպանական օպերացիայի կազմակերպություն մշակել։ Չորրորդ փուլը, այսպես ասած, ակտիվ փուլը, թույլ կտա օպերացիայի ընթացքում զորքի ղեկավարման մեթոդներ մշակել։ 

1992 թվականի մայիսին ստեղծված ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: