480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը թույլ տվեց ավելացնել ոռոգման նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալը
14:34
21 Օգոստոսի 2008

Հայ խորհրդարանականները հինգշաբթի ձայների մեծամասնությամբ կառավարությանը թույլ տվեցին ավելացնել ոռոգման նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալը՝ հավանություն տալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի հաստատման մասին» օրենքում կատարված ուղղումներին։ 

Ուղղումներով նախատեսվում է բաց թողնվող ջրի առավելագույն ծավալը օրենքով նախատեսվող 240 մլն խորանարդ մետրից հասցնել 360 միլիոնի։  

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի խոսքերով, կառավարությունն ութ տարվա մեջ առաջին անգամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում խորհրդարան է դիմել Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալը մեծացնելու համար, քանի որ պահուստային ոռոգման ջրի քանակը կբավականացներ ևս երեք օր։

Նա նշեց, որ բաց թողնվող ջրի ծավալը պետք է մեծացնել աննախադեպ սակավաջուր տարվա պատճառով, քանի որ Սևանա լճին փոխարինող երկու խոշորագույն ջրամբարները չեն լցվել։  

Այսպիսով, Ապարանի ջրամբարը 91 մլն խորանարդ մետր օգտակար ծավալով լցված է միայն մեկ երրորդի չափով, իսկ 70 մլն խորանարդ մետր օգտակար ծավալով Ազատի ջրամբարը՝ ընդամենը կիսով չափ։ Անդրեասյանի խոսքերով, արդյունքում ջրամբարներից երկուսում էլ 100 մլն խորանարդ մետրի չափով ջրի պակասորդ է առաջացել։

«Սևանը ջրի ռազմավարական պահուստային աղբյուր է և դրա օգտագործումը չի կարող է ինքնանպատակ լինել։ Մենք ամեն ինչ կանենք, որ դրա ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն»,- ասաց Անդրեասյանը։   

Տաք գարնան և հողի խոնավության մակարդակի իջեցման պատճառով Սևանից ջրերի բաց թողնումը ստիպված եղան սկսել ոչ թե սովորականի նման հունիսի կեսից, այլ ապրիլի 20-ից։

Մի շարք պատգամավորներ մտահոգություն հայտնեցին օրենքի ընդունման կապացությամբ, մասնավորապես, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի խոսքերով, իր կուսակցությունը չի ցանկանում կանգնել «կամ հողերը ոռոգելու, կամ լիճը պահպանելու» այլընտրանքի առջև։

Բնապահպանների կարծիքով, բաց թողնվող ջրի ծավալի ավելացումը կարող է սպառնալ լճի էկոհամակարգի վերականգնմանը և նախադեպ դառնալ։
Սակայն օրինագծի հեղինակները համաձայն չեն այս կարծիքի հետ, հայտարարելով, որ սեպտեմբերին ՀՀ նախագահը հանձնաժողով կկազմի, որը կդիտարկի և Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը վերաբերող հարցերի և այլ հարցերի լուծման տարբերակներ կառաջարկի։ 

Սևանա լիճը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 5-ի դրությամբ 1899,22 մետր է, ինչը 41 սանտիմետրով ավել է 2008 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։