484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատանքային խումբ է ստեղծվել Հայաստանում
17:52
20 Օգոստոսի 2008

Վրաց-օսական հակամարտության կապակցությամբ Հայաստանում միջազգային աշխատանքային խումբ է ստեղծվել արտակարգ իրավիճակների կառավարման ծրագրեր մշակելու համար, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունից (UNHCR)։

Խումբը ստեղծվել է ՄԱԿ-ի հայկական թիմի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչության գլխավորությամբ: Դրա կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի պարենային ծրագիրը (FAO) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO)։

«Խումբը ստեղծվել է՝ հաշվի առնելով Հարավային Օսեթիայում իրավիճակի սրման պատճառով Վրաստանից Հայաստան օտարերկրյա քաղաքացիների հոսքի կտրուկ ավելացումը, ՀՀ կառավարության հետ համատեղ Հայաստանում բնակչության տեղաշարժը ուսումնասիրելու և արտակարգ իրավիճակների կառավարման ծրագիր պատրաստելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի հաղորդագրության համաձայն, ՄԱԿ-ի հայկական թիմը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը և բարձրացնել երկրի հնարավորությունները մարդասիրական օգնության անհրաժեշտության դեպքում: Ընդ որում, նշվում է, որ այս պահի դրությամբ Հայաստանում գործում է մի համակարգ, որի շրջանակներում սահմանապահ մարմինները արդյունավետ կերպով կառավարում են նոր ժամանած անձանց հոսքը:

ՄԱԿ ՓԳՀ վարչության տվյալներով, Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բնակչության զգալի տեղաշարժ եղավ դեպի Հայաստան, այդ թվում Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ (էթնիկ հայեր, վրացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ)։

2008 թ.-ի օգոստոսի 8-18-ը միայն Բագրատաշենի սահմանակետից Հայաստան են ժամանել 10 730 օտարերկրացիներ, ինչը մոտ 10 անգամ ավելի է, քան հակամարտության սրումից առաջ։ Օտարերկրացիների մի մասը Հայաստանը օգտագործեց նաև որպես տարանցիկ երկիր` դեպի իրենց երկրներ մեկնելու նպատակով: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։