486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու ՄԱԿ-ը ածխածնային մեխանիզմի մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
15:09
19 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կոնսուելո Վիդալը երեքշաբթի ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրի շրջանակներում ածխածնային մեխանիզմի մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։  

«Այս համաձայնագիրը հնարավորություն կտա փոխշահավետ բնահապանական ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Մեր նպատակը հայ հասարակության լայն շերտերին և առաջին հերթին մասնավոր հատվածին ծրագրի իրականացման գործում ներգրավելն է»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ ծրագիրը թույլ կտա զարգացած և զարգացող երկրների միջև ջերմոցային գազերի արտանետման կրճատման հարցում համագործակցություն իրականացնել Կիոտոյի պայմանագրի շրջանակներում, որին Հայաստանը միացել է 2003 թ.-ին։

Նախարարի խոսքերով, UNDP-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա բնապահպանական խնդիրներ լուծել, այսինքն «ածխածնային վկայագրեր» ստեղծել, որոնք կկարողանա վաճառել զարգացած երկրներին, ինչը քիչ շահավետ բնապահպանական ծրագրերի իրականացումը շահավետ կդարձնի ձեռներեցների համար։  

Զարգացած երկրները, վկայագրերը ձեռք բերելով, կկատարեն Կիոտոյի պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները՝ այդպիսով վճարելով զարգացող երկրների գործարարների բնապահպանական ծախսերը։   

Իր հերթին, Կոնսուելո Վիդալը նշեց, որ Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում  ջերմոցային գազերի արտանետման հարցում առաջատարն է, քանի որ առաջինն է, որ արդեն «Մաքուր զարգացման» 10 մեխանիզմների նախագծեր է մշակել, որոնցից 4-ն արդեն իրականացվում են Կիոտոյի պայմանագրի շրջանակներում։

«Կլիմայի փոփոխության հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի համագործակցեն զարգացած ու զարգացող երկրները, պետությունն ու մասնավոր հատվածը, ընդ որում համագործակցեն տարբեր հատվածներում։ Այս հուշագիրը տվյալ խնդրի լուծման գործում քայլ է դեպի առաջ»,- ասաց Վիդալը։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։