486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լվովում նշվել է Սուրբ Տիրամոր Վերափոխման Մայր Տաճարի 645-ամյակը
14:39
19 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սուրբ Տիրամոր Վերափոխման Մայր Տաճարի 645-ամյակի տոնակատարությունը նշվել է Լվովում, կիրակի՝ օգոստոսի 17-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Լվովում Հայկական փողոցի համալիրի վերականգնման և վերանորոգման  հարցերի համակարգող խորհրդի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքերով, տոնակատարության ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը պատվոգրեր-օրհնություններ է հանձնել Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյին, Տաճարի ավագ քահանա հ. Թադեոսին և Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Վարդգես Արզումանյանին։

Քաղաքապետն ու քաղխորհրդի պատգամավորը պարգևներ ստացան Հայկական Տաճարի համալիրի վերականգնման համար, տաճարի վանահայրը՝ Եկեղեցուն ծառայելու։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետին, քաղաքի և մարզի վարչակազմին՝ սուրբ եկեղեցու նկատմամբ ցուցաբերած դրական վերաբերմունքի համար։ Այսօր եկեղեցին և սրբավայր է, և հուշահամալիր։ Մեծ շնորհակալություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին»,- իր խոսքում նշեց Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը։

Իր հերթին, Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը շնորհակալություն հայտնեց քաղաքի հայկական համայնքին ակտիվ աշխատանքի համար և պատմեց, որ «իր համար առավել ծանր պահերին ինքն էլ երեկոյան սիրում է այստեղ աղոթել»։ Վերջում քաղաքապետը խոստացավ, որ քաղաքի իշխանությունները ամբողջությամբ կաջակցեն հայերին տաճարի 650-ամյակի տոնակատարության աշխատանքներին նախապատրաստվելու համար։

Տաճարի տարելիցի տոնակատարությունները տևեցին մի ամբողջ օր Լվովի Հայկական փողոցում՝սկսվելով Հանդիսավոր Պատարագով և խաղաղօրհնեքով։ Ավելի ուշ տեղի ունեցավ տոնական համերգ։ Տոնակատարությանը միացած բոլոր լվովցիներին և քաղաքի հյուրերին տաճարի մոտ հյուրասիրում էին գինով և մսով փաթաթած լավաշով։

Սուրբ Տիրամոր Վերափոխման Մայր Տաճարը հիմնվել է 1363թ. և համարվում է Լվովի ամենահին տաճարներից մեկը։

Վերջին երկու տարիների ընթացքում Լվովի Հայկական Տաճարի վերականգնման համար տրամադրվել է ավելի քան 3 մլն գրիվեն։ Ներկայում վերականգնվում են նկարիչ Ռոզենի՝ պատին արված եզակի զարդանկարները։

Իսկ հաջորդ  տարվանից Լեհաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ համատեղ նախատեսվում է «Գողգոթա» փայտե քանդակների խմբի վերականգնումը, ինչի նպատակով նախատեսվում է 2009թ. քաղաքային բյուջեից հատկացնել 2 մլն գրիվեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։