482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Վրաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքներին
14:21
19 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վրաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքներին, սակայն տվյալ պահին երկիրը չունի անհրաժեշտ ավիատեխնիկա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը։

Նրա խոսքերով, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանման նախարարությունը դիմել է հայկական կողմին՝ խնդրելով հնարավորության սահմաններում աջակցել Բորժոմիին հարող անտառային զանգվածներում հրդեհի մարման աշխատանքներին։

«Հայաստանի կառավարությունն աջակցելու պատրաստակամություն հայտնեց, սակայն տվյալ փուլում ակնկալվող հրշեջ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ տրամադրել հնարավոր չէ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը սպառազինված չէ նման հրշեջ տեխնիկայով»,- ասաց Աբրահամյանը։

Վրաստանում այրվում է Եվրոպայի ամենամեծ ազգային պարկերից մեկի՝ Բորժոմի-Խարագաուլի բացառիկ բուսաբանական պարկի մի հատվածը։

Երկու օրվա ընթացքում շուրջ 76 հեկտար մակերեսով Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում, որը Վրաստանի ողջ տարածքի 1 տոկոսն է կազմում, այրվել է 230 հեկտար անտառ։ 

ՌԴ-ի բնօգտագործման ոլորտի վերահսկող դաշնային ծառայության (Росприроднадзор) ղեկավարի տեղակալ Օլեգ Միտվոլյայի կարծիքով հրդեհը բռնկվել է չոր եղանակային պայմանների պատճառով։ Միտվոլյան նշել է, որ այրվող տարածքը դժվար հասանելի է վրացական հակահրդեհային տեխնիկայի համար։ Այդ իսկ պատճառով, Միտվոլյայի խոսքերով, հրդեհը կարող է հանգցնել միայն ռուսական ԱԻՆ-ը։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: