486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԶՈՒ բարձրագույն ղեկավարությունը քննարկեց ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» զորավարժությունների վերջին փուլի նախապատրաստական աշխատանքները
17:57
16 Օգոստոսի 2008

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության ողջ ղեկավար ու հրամանատարական կազմը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում խորհրդակցության ընթացքում քննարկեց ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» զորավարժության ավարտական փուլի նախապատրաստական աշխատանքները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։   

Օհանյանի խոսքերով, խորհրդակցության նպատակն է «Ռուբեժ 2008» զորավարժության 3-րդ և 4-րդ փուլերի ընթացքում իրականացվող միջոցառումների վերաբերյալ ցուցումներ տալը, ինչպես նաև վերջնական խնդիրների ամփոփումը:

Նախարարը ծանոթացավ «Ռուբեժ 2008» զորավարժության վերջին փուլերը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով իրականացվող աշխատանքներին։ Օհանյանը հայտնեց, որ արդեն նախապատրաստվել և հաստատվել են անհատական պլանները՝ յուրաքանչյուր սպա գիտի իր առջև դրված խնդիրը, որտեղ և ինչի համար է պատասխանատու:  

Զորավարժության հիմնական փուլերի նախապատրաստական աշխատանքների արդյունքների վերաբերյալ ամփոփ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը` նշելով, որ զորավարժությունը պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու հետ կապված առկա խնդիրներ չկան:

Օհանյանը նշեց նաև, որ զորավարժության վերջին փուլի ավարտին կանցկացվի շարային հանդիսավոր քայլերթ` ՀԱՊԿ մասնակից պետությունների զինված ուժերի` «Ռուբեժ 2008» զորավարժության մասնակից ստորաբաժանումների մասնակցությամբ, իսկ զորավարժության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողները կխրախուսվեն և կպարգևատրվեն:

Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարեց ամենայն լրջությամբ ավարտին հասցնել զորավարժության անցկացման նախապատրաստական աշխատանքները:

ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները անցկացվում են 2008 թ.-ի ամռանը 4 փուլով և ՀԱՊԿ պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են երեք մակարդակով՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական, ինչպես նաև ընդգրկում են հավաքական անվտանգության բոլոր տարածքները ՀԱՊԿ շրջանակներում։

Զորավարժությունների առաջին փուլը Հայաստանում մեկնարկել է հուլիսի 22-ին։ ՀԱՊԿ «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների երկրորդ փուլն անցկացվել է Մոսկվայում, հուլիսի 30-31-ը։ 

Երրորդ փուլի շրջանակներում ծրագրվում է Հայաստանի ինքնավարության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համատեղ պաշտպանական օպերացիայի կազմակերպություն մշակել։ Չորրորդ փուլը, այսպես ասած, ակտիվ փուլը, թույլ կտա օպերացիայի ընթացքում զորքի ղեկավարման մեթոդներ մշակել։  

1992 թվականի մայիսին ստեղծված ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։