481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ջանքեր գործադրի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. ՀՅԴ
15:18
16 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 օգստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանը կարող է և պետք է մասնակցի տարածաշրջանում խաղաղության հաստատման և առկա խնդիրները քաղաքակիրթ եղանակով կարգավորելու գործին, ասվում է Հարավային Օսեթիայի իրադարձությունների առնչությամբ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի տարածած հայտարարությունում։

«Մենք հուսով ենք, որ ակտիվ հակազդեցությունից հետո հակամարտող կողմերն ու միջազգային հանրությունն ուղիներ կգտնեն դրա համար և ՀՅԴ-ն վստահություն է հայտնում, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի Հարավային Կովկասում վերջապես լիարժեք համագործակցության ու զարգացման հիմք դրվի և հարևան ժողովուրդները խաղաղ համակեցության հնարավորություն ունենան»,- ասվում է շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ։    

Փաստաթղթում նշվում է, որ վերջին շաբաթների իրադարձությունները Հարավային Կովկասում՝ փաստացի պատերազմը ողբերգական հետևանքներով, միջազգային լարվածությունը և հետագայում հնարավոր գործընթացները նոր իրողություններ են ստեղծում, որոնք անմիջականորեն վերաբերում են տարածաշրջանի հեռանկարներին և չեն կարող չանհանգստացնել Հայաստանին ու հայ ժողովրդին։ «Մեր հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները թե քաղաքական, թե տնտեսական առումներով նոր մարտահրավերներ են ստեղծում մեզ համար»,- ասվում է հայտարարության մեջ։  

ՀՅԴ բյուրոյում վստահ են, որ այսօրվա դրությամբ հիմնական խնդիրն ապագայում նմանատիպ իրավիճակների հնարավոր կրկնումը բացառելն է, քանի որ միջազգային հակամարտությունները ուժի կիրառմամբ լուծելու 90-ականների փուլն արդեն ավարտված է, իսկ վերջին իրադարձություններն ավելորդ անգամ ապացուցեցին նմանատիպ գործողությունների անհեռանկայնությունն ու ողբերգականությունը։

«Մի կողմից պետք է գիտակցել, որ Վրաստանը մեր անմիջական հարևանն է, որի կայունությունն ու բնականոն զարգացումը բացառիկ կերպով կարևոր են մեզ համար, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և ազդեցություն ունի Կովկասում։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ տարածաշրջանի համար Եվրամիության, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրումը չի կարող շահավետ լինել տարածաշրջանի համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Ստեղծված իրավիճակում ՀՅԴ-ն ընդգծում է երեք ասպեկտների կարևորությունը, և դրանցից առաջինը Արցախի ժողովրդի՝ սեփական կամքով իր ճակատագրի տնօրինման իրավունքի ամրապնդման խնդիրն է։

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ խնդիրն ուժային մեթոդով լուծելու ադրբեջանական նկրտումները ոչ միայն անհեռանկարային են, այլև տարածաշրջանն էլ ավելի անկանխատեսելի ցնցումների կենթարկեն։ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել։ Մենք պարտավոր ենք հակամարտության կարգավորման բանակցություններում ավելի հստակ ու լիարժեք պաշտպանել մեր ազգային-պետական շահերն ու պահանջել, որպեսզի կողմերը, առաջին հերթին, ուժի կիրառումը բացառող իրավական փաստաթուղթ ստորագրեն»,- ընդգծվում է փաստաթղթում։  

Երկրորդ հարցը, որին ՀՅԴ-ն մեծ նշանակություն է տալիս, Վրաստանում, մասնավորապես հայաբնակ Ջավախքում, հայերի անվտանգության և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներն են։

«Մենք չենք ուզում անտարբեր լինել այդ հարցին և ուզում ենք հավատալ, որ Վրաստանն ամենայն պատասխանատվությամբ, միջազգային իրավունքի գերակա սկզբունքներով կառաջնորդվի այս հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։  

ՀՅԴ ուշադրությունը նաև սևեռված է ներպետական ու ներազգային հիմնահարցերի  և երկրի կայունության շուրջ առավելագույնս միավորվելու անհրաժեշտության վրա։ ՀՅԴ բյուրոյում վստահ են, որ սա ժողովրդի և պատմության առջև պատասխանատվության հարց է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: