480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին օրերին Վրաստանից Հայաստան է եկել շուրջ 18 հազար մարդ. դեսպանատուն
13:54
16 Օգոստոսի 2008

Վրաստանում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ  չկան, հայտնում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը՝ հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանատանը։

«Մենք չունենք տեղեկատվություն այն մասին, թե վերջին դեպքերի հետևանքով Հայաստանի որևէ քաղաքացի տուժել է։ Վրաստանի հայկական համայնքի վերաբերյալ կարող եմ ասել, որ զոհվածների մասին տեղեկություններ չունենք, բայց Գորիից և մերձակա գյուղերից փախստականների թվում կան նաև վրացահայեր»,- հայտնել են դեսպանատնից։

Ինչպես տեղեկացրել են դեսպանատնից, Վրաստանից տարհանվել են Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր մեկնելու ցանկություն են հայտնել, դրանք հիմնականում հանգստացողներն են եղել։

«Վրաստանում իրավիճակի սրումից հետո այստեղ գտնվող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, առաջին հերթին դա վերաբերում է Սև ծովի ափին հանգստացողներին, որոշում ընդունեցին հեռանալ Վրաստանից, ինչի կապակցությամբ այդ օրերի ընթացքում ՀՀ դեսպանատունը և Բաթումիում ՀՀ հյուպատոսությունը լուրջ և ծավալուն աշխատանք իրականացրեց Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,- նշել են դիվանագիտական առաքելությունում։

Նշվել է նաև, որ Հայաստանի քացաքացիներից բացի, այդ օրերին, վրաց-հայկական սահմանն են  հատել  բազմաթիվ օտարերկրացիներ։

«Միայն օգոստոսի 8-14-ը Վրաստանից Հայաստան է տեղափոխվել շուրջ 18000 մարդ, որոնցից մոտ 45 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, մնացածը՝ օտարերկրացիներ»,- տեղակացրել են դեսպանատանը։

Հայտնել են նաև, որ, ելնելով Վրաստանում ստեղծված իրավիճակից, Վրաստանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։

«Ներկայում դեսպանատան ինչպես դիվանագիտական, այնպես էլ վարչատեխնիկական անձնակազմը գտնվում է իր աշխատանքային տեղերում, և դեսպանատան անձնակազմի տարհանման մասին խոսք չկա։ Դեպքերի զարգացման ընթացքը հույս է ներշնչում, որ գործը դրան չի հասնի։ Ինչ վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների տարհանմանը, ապա յուրաքանչյուր դիվանագետ անձամբ է դա  որոշում»,- ասել են դեսպանատանը։

Հարցին, թե պատրաստվում է արդյոք Հայաստանը մարդասիրական որևէ օգնություն ցուցաբերել Վրաստանին, պատասխանել են, որ Հայաստանը պատրաստ է օպերատիվ կարգով լուծել ծագած խնդիրները։

«Օգոստոսի 15-ին նախագահ Սարգսյանը անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով առկա բազմաթիվ զոհերի կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու տուժածներին»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: