481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնը կանցկացվի Հայաստանում և Ղարաբաղում
17:12
15 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնը կանցկացվի Հայաստանում և Ղարաբաղում, օգոստոսի 17-23-ը, հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը։

«Նման միջոցառումների կազմակերպումը խթանում է սփյուռքի և պատմական հայրենիքի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Հայաստանն իր տեսակի մեջ պետք է ձգող կենտրոն դառնա բոլոր հայերի համար»,-ուրբաթ լրագրողներին ասաց Մուրադյանը։

Փոխնախարարն ավելացրեց, որ ավանդական փառատոնի անցկացման ձևաչափն այս տարի որոշ չափով փոխվել է։

Մասնավորապես, փառատոնի բացմանը նախորդել են երկու միջոցառումներ՝ Հայ գրականության շաբաթը և Համահայկական կինոնախագիծը, որն անցկացվեց «Ոսկե ծիրան» միջազգային հինգերորդ կինոփառատոնի շրջանակներում։

«Այս միջոցառումները մեծ արձագանք գտան հասարակության կողմից, իսկ հիմա մենք մոտենում ենք փառատոնի կուլմինացիային»,- ասաց նա։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում։

«Մեկ ազգ , մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանն իր հերթին ավելացրեց, որ փառատոնին կմասնակցի 947 մարդ 16 երկրից, այդ թվում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Բուլղարիայից։

«Մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի մեծանում է։ Անգամ այնպիսի երկրներ կան, որոնք արդեն մի քանի տարի է՝ մասնակցում են մեր փառատոնին»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքերով, մասնակիցների շրջանում հատուկ ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը։ Այս տարի այդ երկրից փառատոնին կմասնակցի 230 հոգի։ Բացի այդ, հիմնադրամի տնօրենն ավելացրեց, որ «ակտիվիստների» շրջանում առանձնանում են նաև Վրաստանը, Իրանը և Թուրքիան։ Փառատոնին այս տարի Թուրքիայից կմասնակցի «Մարալ» հայկական համույթը։

Պողոսյանը հայտնեց նաև, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի հիմնական ժանրային ուղղություններն են երաժշտությունը, պարը և թատերարվեստը։

Փառատոնի կազմակերպիչները հետաքրքիր ու բովանադակալից ծրագիր են նախապատրաստել։ Փառատոնի մասնակիցները կայցելեն պատմական և մշակութային նշանակության տեսարժան վայրեր։ Բացի այդ, փառատոնի շրջանակներում երգչախմբային և պարային արվեստների վարպետության դասընթացներ կանցկացվեն։

Բացի այդ, փառատոնի շրջանակներում նախատեսվում է մշակութային կոլեկտիվների հանդիպումը ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի հետ։

«Մեկ ազգ, մեր մշակույթ» փառատոնի անցկացման համար Հայաստանի կառավարությունը 170,4 միլիոն դրամ (ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար) է հատկացրել։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացվում է 2003 թվականից, երկու տարին մեկ անգամ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: