478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը ամբողջովին սատարում է Հարավային Օսեթիայում Ռուսաստանի գործողություններին
14:52
15 Օգոստոսի 2008

 Հայաստանի «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունը հայտարարել է, որ ամբողջովին սատարում է Հարավային Օսեթիայում Ռուսաստանի գործողություններին

«Մենք լիովին կողմ  ենք Ռուսաստանի՝ Հարավային Օսեթիայի քաղաքացիական հասարակության պաշտպանությանն ու անվտանգության երաշխիքին ուղղված վճռական գործողություններին։ Հույս ունենք, որ ողբերգական դեպքերը դառը դաս կլինեն այն բոլոր ուժերի համար, որոնք, զենք պտտելով՝ փորձում են ուժային մեթոդներով լուծել կովկասյան տարածաշրջանի խնդիրները»,- ասվում է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի՝ Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Հիկոլայ Պավլովին ուղղած նամակում։

Բաբուխանյանը դեսպանին խորը ցավակցությունն է հայտնել Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև ռուս խաղաղապահների կյանքեր են խլել։

«Քաղաքացիական բնակչության նկատմամբ ագրեսիայի և վայրագության դրսևորումներին չկա և չի կարող լինել որևէ արդարացում։ 1915-1923թթ. Թուրքիայի և 1988-1992թթ. Ադրբեջանի կողմից ցեղասպանություն վերապրած հայ ժորովուրդը առանձնահատուկ ցավով ու վրդովմունքով է ընդունել Հարավային Օսեթիայի ժողովրդի նկատմամբ իրականացված գործողությունները»,- նշվում է նամակում։

Բաբուխանյանի խոսքերով, «ավելի քան ցինիկ են խաղաղ բնակչության դեմ ռազմական ուժի գործադրման մասին փաստարկները, այսպես կոչված, տարածքային ամբողջականության վերականգնման համար»։ «ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի անկախության  միակողմանի ճանաչումից հետո Սերբիայի տարածքային ամբողջականության խախտման մեջ տարածքային ամբողջականության սկբունքի մասին խոսելն այն ձևաչափով, որ եղել է մինչև Կոսովոյի ճանաչումը, առնվազն անտեղի է»,- ընդգծվում է ուղերձում։

Բաբուխանյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը, որպես նախկին ցարական Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ իրավահաջորդ, ինչպես նաև Կովկասում կայունության և անվտանգության երաշխավոր, ամբողջ ձայնով կհայտարարի իր վճռական դերի մասին չճանաչված հանրապետությունների շուրջ հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում՝ հաշվի առնելով այդ հանրապետությունների տարածքների Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու պատմական ասպեկտները, ինչպես նաև ԽՍՀՄ օրենսդրությունը միութենական հանրապետությունների ԽՍՀՄ  կազմից դուրս գալու և ինքնավար կազմավորումների իրավունքների մասին։

 «Ժամանակն է ամբողջ ուժով հայտարարել ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային իրավունքի հիմնական չափանիշի առաջնայնության մասին, որը, հաշվի առնելով  վերոնշյալ պատմական ասպեկտներն ու ԽՍՀՄ օրենսդրությունը, ինչպես նաև 90-ականների սկզբների ողբերգական իրադարձություններն ու ներկա իրողությունը և հետագայում մարդկության նկատմամբ նման հանցագործություններից խուսափելու համար, բոլոր հիմքերը տալիս է չճանաչված Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախությունը ճանաչելու համար»,- ասված է նամակում։

Կուսակցությունում գտնում են, որ հակառակ դեպքում դրանց միջազգային կարգավիճակի ճանաչման ձգձգումը կարող է բերել նոր արյունահեղության, այդ երկրների ժողովուրդների ստրկացման  կամ նրանց լրիվ բնաջնջման։

«Դա հնարավոր է, հաշվի առնելով երկակի չափորոշիչների քաղաքականությունը, որ վարում են ԱՄՆ-ը, Թուրքիան և Հարավային Կովկասի տարածաշրջանում որոշ եվրոպական երկրներ՝ Մերձկասպյան տարածաշրջանի նավթի և գազի պաշարներին հեշտությամբ ձեռք գցելու նպատակով»,- ընդգծվում է նամակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: