483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները
14:07
15 Օգոստոսի 2008

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի օրակարգի հարցերը Մոսկվայում քննարկվեցին Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունից։  

Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Վլադիմիր Զաեմսկու գլխավորությամբ անցկացված խորհրդատվությանը մասնակցեցին կազմակերպության բոլոր անդամ-պետությունների ներկայացուցիչները։

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի (բացվում է Նյու Յորքում ս. թ. սեպտեմբերի 16-ին)  հիմնական հարցերի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել համաշխարհային գործերում բազմակողմ սկզբնավորումների ամրապնդմանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համապատասխան արձագանքելու փնտրտուքներում ՄԱԿ-ի դերի բարձրացմանը, Միացյալ Ազգերի Կազմակերպության բարեփոխումների գործընթացին»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Խորհրդատվության ժամանակ կարևոր տեղ են զբաղեցրել նաև անվտանգության ու կայունության ապահովման հարցերը, առաջին հերթին՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Ընդ որում, նշվեց անդամ-պետությունների արտաքին քաղաքական քայլերի համակարգումը մեծացնելու անհրաժեշտությունը, առաջին հերթին ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Ռուսական կողմը խորհրդատվության մասնակիցներին տեղեկացրեց Հարավային Օսեթիայի իրադարձությունների մասին։  

ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները բացի այդ քննարկեցին նաև մի շարք հակամարտությունների կարգավորման ընթացքը, մասնավորապես Աֆղանստանում, Իրաքում, ինչպես նաև Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման արդյունքում ստեղծված իրավիճակը։

«Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել խորհրդատվությունների անցկացման արդյունավետ պրակտիկան։ Խորհրդատվությունները կոչված են նպաստելու միջազգային կարևորագույն հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համաձայնեցմանը, նաև Նյու Յորքի, Ժնևի, Վիեննայի և Բրյուսելի միջազգային կազմակերպություններում իրենց հիմնական ներկայացուցիչների միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: