482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Վրաստանի հետ
16:23
14 Օգոստոսի 2008

Վրաց-հարավօսական հակամարտության լույսի տակ Հայաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Վրաստանի հետ, հայտնեց ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Ռազմավարական տեսանկյունից Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը Հայաստանի ղեկավարության ճիշտ դիրքորոշումն է, քանի որ այս երկու ժողովուրդները՝ հայ և վրացի, երկար ժամանակ կողք կողքի ապրել են միասնական քաղաքական հարթությունում, և այսօր Վրաստանով են անցնում Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող կարևոր ուղիները»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սահակյանը։ 

Նրա խոսքերով, ՀՀ ղեկավարությունն առաջվա պես անհրաժեշտ է համարում Հարավային Կովկասի ողջ տարածքում իրավիճակի կայունացումը, քանի որ միայն այդպիսի պայմաններում է հնարավոր տարածաշրջանի հետագա զարգացումը։

Նա հայտնեց, որ բավականաչափ տեղեկատվություն չունի Հարավային Օսեթիայի դեպքերը ճիշտ գնահատելու և կողմերից որևէ մեկին մեղադրելու համար, քանի որ ողջ այս ընթացքում աշխարհի տարբեր ԶԼՄ-ները իրական դեպքերի մասին իրար հակասող տեղեկատվություն էին հաղորդում։
 
Սահակյանը հայտարարեց, որ Եվրոպան այսօր միայն զբաղված է տվյալ վեճում մեղավորներ փնտրելով, և չի մտածում հակամարտությունում տուժած խաղաղ քաղաքացիների մասին, նրա դիրքորոշումները փոխվում են՝ ելնելով այս կամ այն տարածաշրջանում ունեցած իր շահերից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։