487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ ադամանդագործության ոլորտում համագործակցության զարգացմամբ
17:20
12 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 գոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է ռուսական ալմաստի հումքի ներմուծմամբ և վերամշակմամբ, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Կրիստալ» ընկերության նախագահ Մաքսիմ Շկադովի հետ հանդիպման ժամանակ։  

«Սա նշանակում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում: Հուսով եմ, որ երկու երկրների միջև այդ ոլորտում փոխշահավետ համագործակցության շուրջ տարբեր մակարդակներով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում մեջբերեցին Սարգսյանի խոսքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական համագործակցության, մասնավորապես, ռուսական «Կրիստալ» 7 հայկական «Դի Սի Էյ» ընկերությունների միջև այս տարվա մարտին ստորագրված հուշագրով նախանշված փոխգործակցության իրականացման հարցեր:

Ռուսական ընկերության նախագահը ընդգծել է, որ Հայաստանում, որտեղ ոսկերչությունը պատմական արմատներ ունի, փոխանցվել է սերնդեսերունդ և հմուտ մասնագետների պակաս չի զգացվում, կան բոլոր անհրաժեշտ պայմանները` ադամանդագործությունը զարգացնելու համար, ինչին անպայման կնպաստի նաև հայ-ռուսական համագործակցության խթանումը:

Շկադովը նշել է, որ մոտ օրերս արդեն իսկ Հայաստան կառաքվի ռուսական ալմաստների առաջին խմբաքանակը, քննարկվում է նաև դրա ծավալների ավելացման հարցը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ոլորտում համագործակցության արդյունավետ զարգացմանը խոչընդոտող խնդիրների հնարավորինս արագ վերացման հարցին` համոզմունք հայտնելով, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունը լավ հեռանկարներ ունի: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։