484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Այսօր Վրաստանից Հայաստան կվերադառնա ՀՀ 400 քաղաքացի. Տրանսպորտի նախարարություն
16:22
12 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Վրաստանից Հայաստան կվերադառնա ՀՀ ևս 400 քաղաքացի, հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

«ՀՀ քաղաքացիների հիմնական մասը հանգստանում էր Բաթումիիում և Քոբուլեթիում։ Նրանք բոլորն էլ այժմ վերադառնում են Հայաստան, մեծ մասն արդեն հանրապետությունում է։ Այսօր Հայաստան կվերադառնա ևս 400 մարդ, նրանք արդեն ճանապարհին են»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց նախարարը։

Նրա խոսքերով, ՀՀ բոլոր քաղաքացիներին Բավրայի մաքսակետում դիմավորում են լիազորված անձինք և այնտեղ հերթապահող ավտոբուսներով անվճար տեղափոխում Երևան։ Ինչպես տեղեկացրեց նախարարը, հիմնական մասը Երևան է հասնում սեփական կամ բարեկամների մեքենաներով։

Նախարարի բերած տվյալներով, անցած գիշեր Հայաստան է բերվել շուրջ 250 քաղաքացի, որոնցից 236-ը անվճար մայրաքաղաք են տեղափոխվել 5 ավտոբուսներով։ Տրասնպորտի նախարարը հայտնեց, որ Բավրայից Երևան և հակառակը երեք «Պազ» և երկու «Իկարուս» մակնիշի ավտոբուսներ են երթևեկում։

«Այստեղ լարվածություն չկա, քանի որ Հայաստան եկողների թիվն աստիճանաբար կրճատվում է»,- ասաց նախարարը։

Մինևնույն ժամանակ, տրանսպորտի նախարարը նշեց, որ ուղևորատեղափոխությունը Վրաստանի տարածքում վճարովի է։ Նա պարզաբանեց, որ Հայաստանը ավտոբուսները Քոբուլեթի ուղարկելու հնարավորություն չունի՝ իր քաղաքացիներին անվճար ետ բերելու համար։ Նախարարի խոսքերով, հայկական ավտոբուսները նախատեսված են միայն ներքին երթուղիների համար և չեն կարող սահմանից դուրս երթևեկել։

«Վրաստանում մեր գործընկերների ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հայ ուղևորներին բերում են մինչև Բավրայի մաքսակետ, բայց հակամարտության պատճառով նրանց արգելված է սահմանն անցնել»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ Սարգսյանն ընդգծեց, որ Բագրատաշենի մաքսակետը լիովին բաց է։

Օգոստոսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպվել է 7500 քաղաքացիների վերադարձը հայրենիք։ Հայաստանյան համապատասխան կառույցների աջակցությամբ դյուրացված կարգով Հայաստան են մուտք գործել օտարերկյա շուրջ 2000 քաղաքացիներ, այդ թվում` Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: