487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Քննությունների արդյունքներով ՀՀ բուհեր է ընդունվել 10001 դիմորդ. նախարար
15:02
12 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ընթացիկ տարվա ընդունելության քննությունների արդյունքներով ՀՀ պետական բուհեր է ընդունվել 10001 դիմորդ, ասաց ՀՀ գիտության և կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը։

Կրթության նախարարության տվյալներով, 2008-2009 ուսումնական տարում բուհեր ընդունվելու դիմումներ է տվել 13007 դիմորդ 2008 անվճար, 3327 վճարովի և 3053 տեղերի համար՝ առանց բանակային ծառայության տարկետման իրավունքի։ 

 «Ընդունված դիմորդներից 2242-ը հաշվառված են անվճար բաժիններում, 3327-ը՝ վճարովի, և 4401-ն այն տեղերում, որտեղ բանակային ծառայության տարկետման իրավունք չկա, ընդ որում պետպատվերի շրջանակներում երկու թափուր տեղ է մնացել, 34 տեղ՝ վճարովի բաժիններում և 300 տեղ այն բաժիններում, որտեղ բանակային ծառայության տարկետման իրավունք չկա»,- երեքշաբթի Սեյրանյանն ասաց լրագրողներին։  

Ընդ որում, նախարարն ավելացրեց, որ թափուր տեղերի վերաբաշխումն արդեն կատարվել է, և երկուշաբթի հրապարակված ցուցակները վերջնական են։

«Եթե ընդունված դիմորդները որևէ պատճառով հրաժարվեն ուսում ստանալուց, լրացուցիչ մրցույթ չի անցկացվի, նոր ցուցակներ ևս չեն լինի, և այդ տեղերը նույնպես թափուր կմնան»,- պարզաբանեց նա։

Սեյրանյանը հայտնեց, որ հաջորդ տարում պետական միասնական քննության համակարգում կընդգրկվեն նաև հանրապետության բոլոր բազային քոլեջները։   

«Սա պետք է հաշվի առնեն այն դիմորդները, ովքեր մտադիր են բանավոր հարցազրույցի հիման վրա քոլեջ ընդունվել, որպեսզի հաջորդ տարի բուհ տեղափոխվեն»,- ընդգծեց նա։

Իր հերթին, ՀՀ պետական ընդունող հանձնաժողովին կից Հաշվիչ կենտրոնի նախագահ Ռուբեն Թոփչյանը հայտնեց, որ այս տարի, 2007 թ.-ի համեմատ, թեթև անկում է գրանցվել դիմորդների կողմից հավաքած առավելագույն մրավորների ցուցանիշում, և դա վկայում է այն կանխատեսումների հաստատման մասին, որ հիմնական մրցույթն անցկացվել է միջին միավորներով։

«Դա, իհարկե, չի նշանակում, որ դիմորդների պատրաստվածության մակարդակն է նվազել։ Սա խոսում է այն մասին, որ թեստային առաջադրանքներն ավելի մանրամասնորեն են պատրաստված եղել, ինչպես նաև այն մասին, որ կենտրոնացված քննություններն այս տարի ավելի հաջող են անցել»,- պարզաբանեց նա։

Ընդ որում, Թոփչյանն ավելացրեց, որ այդ մասին է վկայում նաև անցած տարվա համեմատությամբ բողոքարկման դիմումների թվի նվազման փաստը։

Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է 16 պետական բուհ։ Այսօրվա դրությամբ պետական բուհերում կրթություն է ստանում շուրջ 65 հազար ուսանող։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։