477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հանցավորության մակարդակը 2008 թ.-ի առաջին կիսամյակում նվազել է 8,6 տոկոսով. վիճակագրություն
17:28
11 Օգոստոսի 2008

Հայաստանում 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին 3998 հանցագործություն է իրագործվել, ինչը 8,6 տոկոսով պակաս է 2007 թ.-ի առաջին վեց ամիսների ցուցանիշից, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հղում անելով հանրապետության ոստիկանության տվյալներին։

Պաշտոնական տվյալներով, առաջին կիսամյակում Հայաստանում ոչ ծանր հանցագործությունների թիվը կրճատվել է 9,8 տոկոսով, միջին ծանրության հանցագործությունները՝ 9,9 տոկոսով, ծանր հանցագործությունները՝ 7,3 տոկոսով։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ անփոփոխ է մնացել՝ 87 դեպք։    

2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին աճել է անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, գրանցված է 498 նման դեպք, ինչը 14,7 տոկոսով գերազանցում է 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

ՀՀ ոստիկանության տվյալներով, 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում էապես նվազել է հանրային անվտանգության, հասարակական կարգի և ազգաբնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում երկրում գրանցվել է տվյալ կարգի 847 դեպք, ինչը 10,4 տոկոսով պակաս է 2007 թ.-ի ցուցանիշից։

Հանցագործությունների դասից 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին հարապետությունում գրանցվել է հրազենի և զինամթերքի ապօրինի շրջանառության 122 դեպք, խուլիգանության 110 դեպք, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 143 դեպք։

Հայաստանում 2008 թ.-ի հուվար-հունիս ամիսներին գրանցվել է սեփականության դեմ ուղղված ավելի քան 1,7 հանցագործություն, ինչը 14 տոկոսով ցածր է 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Սեփականության դեմ ուղղված գրանցված հանցագործությունների թվից 120-ը պետական կամ հասարակական սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են և ավելի քան 1,4 հազարը՝ մասնավոր սեփականության դեմ ուղղված։

Հաշվետու ժամանակահատվածում երկրում 32,2 տոկոսով աճել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Այսպիսով, 2008 թ.-ի հուվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 189 նման դեպք։ Ընդ որում, տնտեսական գործունեության դեմ ուղղված գրանցված հանցագործությունների թվից 52-ը կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ դրանց իրացնելն է։ 

Պետական իշխանության, կառավարման ծառայության և կարգի դեմ 2008 թ.-ին Հայաստանում 737 հանցագործություն է իրագործվել, ինչը 9,5 տոկոսով ցածր է 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

ՀՀ ոստիկանության տվյալներով, 2008 թ.-ին հունվար-հունիս ամիսներին իրագործված հանցագործությունների մեծ մասը կատարվել է մայրաքաղաքում, որտեղ իրագործվել է 1,9 հազար հանցագործություն։

Երկրի ամենաքրեածին մարզը Լոռին է, որտեղ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 366 դեպք։ Ընդ որում, հանցագործությունների ամենափոքր թիվը գրանցվել է երկրի Վայոց Ձորի մարզում՝ 45 դեպք։

2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին իրագործված հանցագործությունների արդյունքում զոհվել է 189 մարդ, որոնցից մասնավորպես 42-ը սպանվել են, հինգը՝ մահացել ստացած մարմնական վնասվածքներից, 117-ը՝ զոհվել ՃՏՊ-ների արդյունքում։

ՀՀ իրավապահ մարմինների տվյալների համաձայն, 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին հայտնաբերվել է 2,3 հազար հանցագործ, որոնցից 199-ը եղել են կանայք։ Միայն մայրաքաղաքում 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին հայտնաբերվել է ավելի քան հազար հանցագործ, ընդ որում 93-ը կանայք են եղել։
 
Համեմատության համար երկրում 2007 թ.-ի առաջին վեց ամսում հայտնաբերվել է 2,6 հազար հանցագործ, ընդ որում 223-ը կանայք են եղել։

ՀՀ ԱՎԾ ներկայացրած տվյալներով, երկրի ոստիկանության կողմից 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին փնտրվել է ավելի քան 13,3 մարդ, որոնցից ավելի քան 13,2 հազարը հանցագործ և 173՝ անհայտ կորած։ Իրականացված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է 810 հանցագործ և 85 անհայտ կորած։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: