482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշեցին բռնակալ Բելի դեմ հայ ժողովրդի նախահայր Հայկի տարած հաղթանակի 4500-ամյակը
16:03
11 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նշեցին բաբելոնյան բռնակալ Բելի դեմ հայ ժողովրդի նախահայր Հայկի տարած հաղթանակի 4500-ամյա հոբելյանը։ 

Առասպելի համաձայն, 4500 տարի առաջ Հայկ Նահապետը (հայ ժողովրդի նախահայրը) ջարդել է բաբելոնյան բռնակալ Բելի զորքին և սկիզբ դրել ապագա հայկական պետության ստեղծմանը։ Այդ օրը՝ օգոստոսի 11-ը, հայկական օրացույցով նոր տարվա սկիզբ է համարվում։

«Այս ճակատամարտում արդարությունը հաղթեց չարին, ազատասիրությունը՝ բռնատիրությանը։ Շատ քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ այնպիսի պատմությամբ, ինչպիսին հայերինն է, որոնք 5 հազարամյակի ընթացքում կարողացել են պահպանել իրենց հայի ինքնությունը»,- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ։      

Նրա խոսքերով, հայերը կառուցել են իրենց պետությունը՝ ապացուցելով ամբողջ աշխարհին, որ այդ աշխարհի լիարժեք մասնիկն են և կարող են ստեղծագործել ու զարգանալ մյուսների հետ հավասար։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ժողովուրդների պատմությունը ստեղծվում է ուժի և քաղաքակրթության միջոցով։ «Մեզ հաջողվեց պահպանել մեր պատմությունը ուժի միջոցով, և այժմ մենք գտնվում են քաղաքակրթության ու զարգացման ուղու վրա, քանի որ դա է ժամանակակից աշխարհի պահանջը»,- ասասց Օհանյանը։  

Իր հերթին, «Հայկյան սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը նշեց, որ պատահական չէ, որ միջոցառումն անցկացվում է Ազատության պուրակում՝ ղարաբաղյան պատերազմի հերոս-զոհերի գերեզմանի կողքին։ 

«Հայկը չընդունեց օտար իշխանությունը և նախընտրեց ապրել ազատ ու անկախ, քանի որ հայկական էությանը բնորոշ չէ ապրել օտար հողում և օտարի ազդեցության տակ»,- ասաց նա։ 

Մովսիսյանի խոսքերով, Հայկի հաղթանակն իր մեջ հայրենասեր լինելու խորհուրդ ունի նոր սերունդների համար։

Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայկի արձանի մոտ, Նոր-Նորք համայնքում և հուշախաչքարի մոտ, Ազատության պուրակում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: