487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին արտակարգ իրավիճակների արդյունքում 245 մարդ է զոհվել
14:40
11 Օգոստոսի 2008

Հայաստանում 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին գրանցված 3671 արտակարգ իրավիճակների դեպքերից տուժել է 3166 մարդ, հայտնում են ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունից՝ հղում անելով հանրապետության ԱԻՆ փրկարարական ծառայության տվյալներին։

«Արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է 245 մարդ, մյուսները վնասվածքներ են ստացել»,- տեղեկացնում է Հայաստանի ԱՎԾ ամփոփագիրը։  

Ընդհանուր առմամբ 2008 թ.-ի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 179 տարերային աղետ, որոնց արդյունքում տուժել է 14 մարդ, մեկը զոհվել է։ Գրանցված տարերային աղետների թվից մասնավորապես 41-ը փոթորիկներն են կազմել, 24-ը՝ կարկուտները, 11 անտառային հրդեհների դեպք է եղել, 12՝ գետերի վարարում և ջրհեղեղ, 54՝ երկրաշարժ։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է նաև ավելի քան 2,1 հազար տեխնածին աղետի դեպք, որոնց արդյունքում 1633 մարդ է տուժել, որից 197-ը զոհվել է։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում  923 ճանապարհային պատահար է գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 172 մարդ. 123 հրդեհի (պայթյունի) դեպք տրանսպորտում, 174 հրդեհի (պայթյունի) դեպք սոցիալ-կենցաղային օբյեկտներում, 15 բնակելի շենքերի, սոցիալ-կենցաղային նշանակության շենքերի ու շինությունների փլուզման դեպք։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։