478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջ 850 օտարերկրացի է դուրս բերվել Վրաստանից - ԱԳՆ
14:22
11 Օգոստոսի 2008

 Շուրջ 850 օտարերկրացի քաղաքացի է դուրս բերվել Վրաստանից Հայաստան՝ Հարավային Օսիայում իրավիճակի կտրուկ սրման պատճառով, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչությունից։

«Օգոստոսի 10-ի 18։00 տվյալներով, հայ-վրացական սահմանն է հատել ԱՄՆ 130 քաղաքացի, 180 Լեհաստանի քաղաքացի, ինչպես նաև այլ երկրների հարյուրավոր քաղաքացիներ»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ԱԳՆ հաղորդագրությունում։

Մամուլի հաղորդագրության համաձայն, որոշում է կայացվել Վրաստանից Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրել անվճար, ինչպես նաև տարանցիկ հատուկ չվերթներով  «Զվարթնոց»  օդանավակայանից մեկնող Վրաստանից ժամանած օտարերկրյա քաղաքացիներին ազատել օդային ուղևորների ելքի տուրքից:  «Հանձնարարական է տրված սահմանային և մաքսային ծառայություններին առավելագույն օժանդակություն ցուցաբերելու և գործողությունները դյուրացնելու համար»,- ընդգծեցին նախարարությունից։

ԱԳն-ում հայտնել են նաև, որ օգոստոսի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Բաթումիում գլխավոր հյուպատոսությունը շարունակում են հետևողական աշխատանքներ իրականացնել  հայ քաղաքացիներին Վրաստանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

ԱԳՆ տեղեկատվության համաձայն, օգօստոսի 10-ի առավոտյան արդեն 3500 Հայաստանի քաղաքացի է վերադարձել հայրենիք, այդ թվում՝ Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։