484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Միջնորդություն՝ երեք ձերբակալված պատգամավորներին ազատ արձակելու խնդրանքով
17:56
08 Օգոստոսի 2008

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը միջնորդություն են ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Երևանում մարտյան անկարգությունների փաստով ձերբակալված երեք պատգամավորների նկատմամբ խափանման միջոցը փոխելու խնդրանքով։

ՀՀ խորհրդարանի երեք պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը և Սասուն Միքայելյանը արդեն ավելի քան 4 ամիս է գտնվում են «Երևան-կենտրոն» քրեակատարողական հաստատությունում, նրանց դեմ մեղադրանք է հարուցվել քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3 կետով (զանգվածային անկարգություններ) և 300 հոդվածի 1 կետով(պետական իշխանությանը բռնի տիրանալու փորձ), սակայն գործերը դեռ դատարան չեն ուղարկվել։

«Միջնորդության մեջ խնդրվում է փոխել խափանման միջոցը Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի և Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ։ Մենք նաև պատրաստակամություն հայտնեցինք համապատասխան գրավ վճարել, ելնելով այն տեղեկատվությունից, որ երեք ձերբակալվածների առողջական վիճակը խնդիրներ է առաջացրել»,- ուրբաթ մարտյան անկարգությունների ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Գուրգեն Արսենյանը։

Ընդ որում, նա նշեց, որ գլխավոր դատախազն անձամբ իրենց չի պատասխանել, այլ պատասխանը ուղարկել է ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի ճշտի հանձնաժողովի դիրքորոշումն այդ հարցում։    

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։