478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պետք է զարգացնել փողոցային ներկայացումների ժանրը. փառատոնի տնօրեն
17:51
08 Օգոստոսի 2008

Հայաստանում պետք է զարգացնել փողոցային ներկայացումների ժանրը, կարծում է Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը։

«Դերասանների աշխատանքը կենտրոնական փողոցներում անհրաժեշտ է քաղաքային մթնոլորտ ձևավորելու համար»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դադասյանը։ Նրա խոսքերով, «ավելի հաճելի է քաղաքի կենտրոնում դերասաններ տեսնել, քան՝ քաղաքական հավաքներ ու բողոքի ցույցեր»։

Հուլիսի 5-ից ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հյուսիսային պողոտայում ընդդիմության կողմնակիցների՝ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ խումբը անժամկետ նստացույց է անցկացնում։  

Դադասյանը հայտնեց, որ այդ առնչությամբ նրա գլխում միտք ծագեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանի հետ մոտ ապագայում Երևանի Հյուսիսային պողոտայում «Հյուսիսային պողոտա» կոչվող ներկայացում կազմակերպել տարբեր ժանրերի դերասանների մասնակցությամբ։ 

Նա ասաց, որ առաջին քայլն այդ ուղղությամբ ծրագրվում է անել Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնի շրջանակներում, որը Հայաստանի Ծաղկաձոր հանգստավայրում կանցկացվի օգոստոսի 10-15-ին։

«Առաջին փորձը, որը ենթադրվում է իրականացնել Ծաղկաձորում, պետք է օրինակ դառնա, որի հիման վրա մեր հաջորդ քայլերն ավելի կազմակերպված ու մտածված կլինեն»,- ասաց Դադասյանը։

Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնին կմասնակցեն տասը թատրոններ Իսպանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանից փառատոնին կմասնակցեն «Միհր», «Միմ», «Օվասիս» թատերախմբերը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը։ Համր թատրոնի բերմադրությունները կներկայացվեն երեք ժանրերում՝ մնջախաղ, պարային և փողոցային թատրոն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: