480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել ականավոր իրավաբան Յուրի Բարսեղովի մահվան կապակցությամբ
16:17
08 Օգոստոսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ականավոր իրավաբան-միջազգայնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Յուրի Բարսեղովի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա միջազգային ճանաչում վայելող իրավաբան և դիվանագետ Յուրի Բարսեղովի մահվան մասին»,- ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակությանը հայկական պետության ղեկավարի մամուլի-ծառայությունից տրամադրած՝ Բարսեղովի հարազատներին ու ընկերներին ուղղված հաղորդագրության մեջ։

Սարգսյանի խոսքերով, Յուրի Բարսեղովն այն գիտնականներից էր, ով տեսնում էր անցյալի անվերապահ ազդեցությունն ապագայի աշխարհակարգի վրա, ում անուրանալի նվիրումը վերածվել էր ապրելակերպի, իսկ կյանքը` հայրենասիրության և պատմական արդարության վերականգնման համար պայքարի յուրօրինակ տարեգրության:

«Նշանակալի է մեծանուն հայորդու ներդրումը Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրության և միջազգային իրավական գնահատական տալու գործում, աշխատանք, որի շնորհակալ առաքելությունը մարդկության դեմ ուղղված ոճիրների բացառումն է»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Բարսեղովի ջանքերը նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ:

Ռուսաստանի հայերի միության միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Յուրի Գեորգիի Բարսեղովը մահացել է 2008 թ.-ի օգոստոսի 6-ին, 83 տարեկան հասակում։ Նրա մարմինը հողին կհանձնեն օգոստոսի 9-ին, Մոսկվայի Տրոյեկուրովյան գերեզմատանը։

Բարսեղովը Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ճապոնիայում, Ֆինլանդիայում և Հայաստանում միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և իրավունքի բազմազան հարցերով մի շարք մենագրությունների և ավելի քան 300 հոդվածի հեղինակ է։ 

«Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունն ու միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի համար Բարսեղովը «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում զգալի գիտական ներդրում» անվանակարգում 2007 թ.-ին մրցանակի է արժանացել ՀՀ նախագահի կողմից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։