484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երիտասարդների գրեթե կեսը գործազուրկ է. փորձագետ
14:09
08 Օգոստոսի 2008

Հայ երիտասարդների գրեթե կեսը գործազուրկ է, տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը։

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 43 տոկոս, է իսկ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 58 տոկոս», - ասաց նա ուրբաթ՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Գևորգյանի խոսքերով, առավել մեծ է այսպես կոչված «երկարաժամկետ գործազրկության» ցուցանիշը՝ 73 տոկոս, երբ երիտասարդները բուհն ավարտելուց հետո երեք տարվա ընթացքում չեն կարողանում աշխատանք գտնել։ Նա ավելացրեց, որ աշխատող երիտասարդների 56 տոկոսն աշխատում է ոչ իր մասնագիտությամբ և նման կերպ, փաստորեն, չի կարողանում փոխհատուցել կրթություն ստանալուն ուղղված գումարը։

Նա նշեց, որ այս ցուցանիշի բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ երկրի տնտեսությունը անցումային փուլում է։ Կենտրոնի տնօրենն ավելացրեց, որ աշխատաշուկայի վերլուծության համաձայն՝ գործազրկությունը Հայաստանում պայմանավորված է երիտասարդ քաղաքացիների գիտելիքների, փորձի և պրոֆեսիոնալ կողմնորոշման պակասով, ինչպես նաև աշխատուժի պահանջների անհամապատասխանությամբ։

«Այժմ շուկայում բանվորների մեծ պահանջարկ կա, սակայն Հայաստանում ծնողները նախընտրում են երեխաներին բուհական կրթության տալ», - նշեց Գևորգյանը։

Փորձագետի կարծիքով, Հայաստանի կրթական համակարգը երիտասարդներին չի տալիս հմտություններ, որոնք թույլ կտան բուհերի շրջանավերտներին ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո աշխատանք գտնել։

Միաժամանակ, Գևորգյանը նշեց աշխատանքի որոնման ժամանակ Հայաստանի երիտասարդ քաղաքացիների պասիվությունը։ «Երիտասարդների մեծամասնությունն այս հարցում պասիվ է և սպասում է, որ պետությունը նրանց համար աշխատանք կգտնի», - նշեց Կենտրոնի տնօրենը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։