484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը Հաագայի դատարանի համար Քոչարյանի դեմ ուղղված ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքել. ընդդիմադիր
17:24
07 Օգոստոսի 2008

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հայկական արմատական ընդդիմության նախաձեռնությանը հավանություն է տվել ավելի քան 100 հազար մարդ, հայտնեց «Համաժողովրդական շարժում» կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

«Ներկայում ընդդիմության նախաձեռնության տակ ստորագրություն է դրել ավելի քան 100 հազար մարդ, և ստորագրահավաքը դեռ շարունակվում է»,- ասաց Շահնազարյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Հայկական արմատական ընդդիմությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հուլիսի 14-ին ստորագրահավաք է սկսել մարտի մեկի դեպքերի և անկարգությունների օրը իրավապահ մարմինների գործողությունների համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ  Հաագայի դատարան հայց ներկայացնելու նպատակով։ 

Շահնազարյանի խոսքերով, «տվյալ նախաձեռնությանը սատարող ստորագրահավաքը ընդդիմադիր կենտրոնի կարևորագույն խնդիրներից մեկն է»։

Կենտրոնի ներկայացուցիչը նաև բացատրեց Հաագայի դատարան հայց ներկայացնելու կարգը։ Շահնազարյանը տեղեկացրեց, որ դատարան հայցեր ներկայացնելու իրավունք ունեն դատարան ստեղծելու մասին Հռոմի կանոնադրությունը ստորագրած պետությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ինչպես նաև մեղադրողի (դատախազի. «Նովոստի-Արմենիա») գրասենյակը ցանկացած հասարակական կազմակերպության կամ քաղաքացու հայտարարության հիման վրա։

Ինչպես նշեց, ընդդիմադիր կենտրոնի ներկայացուցիչը, Քոչարյանի դեպքում կընտրվի վերջին տարբերակը, և ներկայում ընդդիմությունը ՀՀ դատախազություն ներկայացնելու դիմում է պատրաստում։ 

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: