486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ազգային կոնգրեսի գործունեությունն անհանգստացնում է իշխանություններին. ընդդիմություն
16:23
07 Օգոստոսի 2008

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գործունեությունն առաջ է բերում իշխանությունների անհանգստությունը, կարծում է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը։

«Մեր կոնգրեսն անհանգստացնում է իշխանություններին, քանի որ նրանք հասկանում են, որ տվյալ կառույցն ի զորու է բնակչության ավելի լայն զանգվածներ ներգրավել այս պայքարում»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀԱԿ-ի ստեղծումը հրապարակվեց օգոստոսի մեկին Երևանի կենտրոնում արմատական ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից հռչակագրի ստորագրմամբ։ 

Խաչատրյանի խոսքերով, այժմ ոչ բոլոր քաղաքացիները կարող են ֆիզիկապես մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, բայց Կոնգրեսի աշխատանքը թույլ կտա ակտիվացնել աշխատանքը շրջաններում և ամրացնել մայրաքաղաքի հետ կապը։

Նա նշեց, որ Կոնգրեսը ստեղծվել է Համաժողովրդական շարժման հիման վրա պրակտիկ նպատակով մարտավարական խնդիրներ լուծելու համար։

«Կոնգրեսը միևնույն կարգախոսներն ունի, ինչ որ համաժողովրդական շարժումը. ազատություն ԶԼՄ-ներին, քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի մեկի դեպքերի լիարժեք հետաքննություն»,- ասաց Խաչատրյանը։

Ընդ որում, նա նկատեց, որ օգոստոսի մեկի վերջին հանրահավաքի ժամանակ հնչեցվել է նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

 «Կոնգրեսի հայտարարագրում ասվում է, որ դրա մեջ մտնող կուսակցությունները պահպանում են իրենց անկախությունը։ Ավելին, կուսակցության դերն ամրապնդվում է, քանի որ բնակչությանն ավելի հեշտ է աշխատել կուսակցական կառույցների հետ»,- ասաց ՀԺԿ քաղխորհրդի անդամը։

Նա ավելացրեց, որ ընդդիմությունը շարունակում է ամենօրյա աշխատանքը մինչև սեպտեմբերի 5-ին նշանակված հերթական հանրահավաքը։ «Մենք շարունակելու ենք ցույցերը, ակցիաները, մամուլի ասուլիսները և այլ միջոցառումներ մինչև սեպտեմբերի 5-ը, մեր հետագա քայլերը կհրապարակվեն դրանից հետո»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ Կոնգրեսի վերջնական նպատակը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելն ու նոր ընտրություններ անցկացնելն է։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: