481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքը 2009 թ.-ի ամռանից կգործի ամեն օր. Հարավկովկասյան երկաթուղիներ
14:03
07 Օգոստոսի 2008

Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար  գնացքը 2009 թ.-ի ամռան սեզոնից կսկսի գործել ամեն օր, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղիների» մամուլի քարտուղար Վահե Դավթյանը։

Այս երթուղով ուղևորատար գնացքների գործունեությունը կազմակերպում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիները», որը 2008 թ.-ի հուլիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների (ՀԵ) կոնցեսիոն ղեկավարումը։

«Հենց նախօրեին տեղի է ունեցել ընկերության ղեկավարության խորհրդակցությունն այս հարցի շուրջ։ Հաջորդ սեզոն մենք, անշուշտ, կկարողանանք երթուղին ամենօրյա դարձնել», - հինգշաբթի ասաց գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով, Երևան-Բաթումի-Երևան երթուղին գործում է այս տարվա հուլիսի 9-ից, և ամսվա վերջի դրությամբ արդեն տեղափոխել է շուրջ երեք հազար ուղևոր։

Այժմ Երևանից Բաթումի երթուղին մեկնում է կենտ օրերին և Բաթումիից վերադառնում է Հայաստանի մայրաքաղաք ամսվա զույգ օրերին։ Ենթադրվում է, որ այս երթուղին կգործի մինչև սեպտեմբերի 16-ը։

Հայկական և վրացական կողմերի միջև պայմանավորվածության համաձայն, ուղևորափոխադրումների արժեքը, ի տարբերություն 2007 թ.-ի, և հայկական, և վրացական երկաթուղիների գնացքներով կլինեն նույնը: Երևան-Բաթումի երթուղու համար հուլիս ամսին սահմանվել են հետևյալ սակագները՝  երկտեղանոց խցիկավոր վագոններով` 18 հազ. 124 դրամ, իսկ չորստեղանոցներով` 9 հազ. 300 դրամ (մոտ 30 դոլար):

Հարավկովկասյան երկաթուղին «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց ակտիվն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիները ղեկավարելու համար։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ-ից  805 կմ-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։ Ընկերությունը 2001թ.-ից կայուն եկամուտ է բերում։ 2007թ. ՀԵ-ն տեղափոխել է 3 մլն. տոննա բեռ, 2006թ. 2,7 մլն.-ի դիմաց։

2008թվականի հունվարի 16-ն  ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: