485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը կես միավորով է հետ առաջատարներից
13:24
07 Օգոստոսի 2008

Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը կես միավորով հետ է մնում Սոչիում անցկացվող ՖԻԴԵ 2008-2009 Գրան-պրի փուլի 6-րդ հանդիպման առաջատարներից՝ բուլղարացի Իվան Չեպարինովից և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովից, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նախօրեին Արոնյանը սևերով հաղթանակ է տարել Կատարի ներկայացուցիչ Մուհամեդ Ալ Մոդիյահիի նկատմամբ, Չեպարինովը հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, ադրբեջանցի Վուգար Հաշիմովը՝ չեխ Դավիդ Նավարային, իսկ իսրայելցի Բորիս Հելֆանդը զիջել է Ռաջաբովին։

Ոչ-ոքի են ավարտվել Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Վան Յուե (Չինաստան), Գատա Կամսկի (ԱՄՆ) – Սերգեյ Կարյակին (Ուկրաինա), Դմիտրի Ակովենկո (Ռուսաստան) – Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) խաղերը։

Այսպիսով, վեց խաղային օրերից հետո չորս միավորով առաջատար դիրքում են գտնվում Չեպարինովն ու Ռաջաբովը, կես միավորով հետ են մնում Արոնյանը և Հաշիմովը։ Երեքական միավոր ունեն Սվիդլերը, Յուեն, Կամսկին, Յակովենկոն, Իվանչուկը, նրանց փոքր տարբերությամբ հետևում են Հելֆանդը, Կարյակինը, Ալ Մոդիյահին։ Նավարան մեկուկես միավորով եզրափակում է առաջնության աղյուսակը։

Յոթերորդ հանդիպմանը, օգոստոսի 7-ին Արոնյանը կմրցի Յակովենկոյի հետ, Ռաջաբովի մրցակիցը կլինի Կամսկին, Վան Յուեն կխաղա Չեպարինովի հետ, Իվանչուկը՝ Հաշիմովի, Գրիշչուկը՝ Հելֆանդի, Կարյակինը՝ Ալ Մոդիյահիի, իակ Նավարան՝ Սվիդլերի։

ՖԻԴԵ-ի չեմպիոնների ընտրական փուլում ընդգրկված՝ Սոչիում անցկացվող Գրան-պրին մեկնարկել է հուլիսի 31-ին և կավարտվի օգոստոսի 14-ին։ —0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։