485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԱԻ կանխարգելման տարածաշրջանային կենտրոն դառնալու հնարավորություն ունի. ԱԻՆ ղեկավար
17:52
06 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այսօր արդեն բազա է ձևավորվել ԱԻ կանխարգելման տարածաշրջանային կենտրոն դառնալու համար, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը։  

«Իհարկե այս ծրագրերն իրականացնելու համար բավականին մեծ ծավալի աշխատանքներ է պետք կատարել, սակայն այսօրվա դրությամբ իրականացված միջոցառումները թույլ են տալիս հաստատել, որ նման բազա արդեն իսկ կա»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա՝ ամփոփելով իր գործունեության 100 օրվա արդյունքները։ 

Այս առնչությամբ նախարարը նշեց, որ համապատասխան աշխատանքներ տարվում են ՀՀ ԱԻՆ կազմում տեղ գտած առանձին կառույցների գծով։ 

«Բավականին ակտիվ աշխատում է հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, որը բազում միջազգային կազմակերպությունների անդամ է, իսկ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը լայնածավալ աշխատանքներ է տանում տարերային աղետներին հակազդելու և տեխնածին աղետները կանխելու հարցում»,- պարզաբանեց նա։

Բացի այդ, Շահգելդյանի խոսքերով, ՀՀ ԱԻՆ գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային համագործակցությունն է, և քանի որ տարերային ու տեխնածին աղետները սահման չունեն և դրանց սպառնալիքը կարող է ծագել երկրագնդի ցանկացած կետում, փորձի փոխանակումն ու օժանդակություն ցուցաբերելու պատրաստվածությունը պակաս կարևոր գործոններ չեն դրանց կասեցման ու հետևանքների վերացման գործում։

«Հայ փրկարարները ինչպես հանրապետությունում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում փրկարարական աշխատանքներ իրականացնելու պակաս փորձ չունեն և պատրաստ են լիարժեք օգնություն ցուցաբերել անհրաժեշտության դեպքում»,- ասաց նա։

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) ձևավորվել է ՀՀ նախագահի 2008 թ. ապրիլի 21-ի հրամանագրով։ Գերատեսչության հիմնական խնդիրներն են՝ արտակարգ իրավիճակների կանխատեսման քաղաքականության մշակումը և դրանց նախապատրաստումը, տարբեր կառույցների գործողությունների համակարգումը՝ անմիջապես արտակարգ իրավիճակների ժամանակ և դրանց հետևանքների օպերատիվ վերացմանն առնչվող հարցերը։

ԱԻՆ-ի մեջ են մտնում, մասնավորապես, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Փրկարար և Հրշեջ ծառայությունները։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։