477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հերքում է երկրում աֆրիկյան ժանտախտի առկայության մասին լուրը
17:31
06 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության ու սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը հերքում է երկրում աֆրիկյան ժանտախտի առկայության մասին լուրը։    

«Այսօրվա դրությամբ երկրում աֆրիկյան ժանտախտի ոչ մի դեպք չի գրանցվել, վերջին դեպքը գրանցվել է մայիսի սկզբին Սյունիքի մարզում, վայրի խոզերի շրջանում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը։

ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողությամբ զբաղվող մարմինը (Россельхознадзор) խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի բռնկումների կապակցությամբ ոչնչացնում է Վրաստանից և Հայաստանից եկող ինքնաթիռների ուղևորների կողմից ներկրվող սննդամթերքը։ 

Բաղյանը հայտնեց, որ նշված մարմինը հանել է կենդանաբուծական արտադրանքի մատակարարման վրա դրված արգելքը, որը դրվել էր 2007 թ.-ի օգոստոսին այն բանից հետո, երբ աֆրիկյան ժանտախտը մուտք էր գործել Հայաստան։  

«Մենք Իրանից կենդանաբուծական արտադրանք ներկրելու թույլտվություն ենք ստացել»,- ասաց նա։

Բաղյանը նաև նշեց, որ ներկայում տեսչությունը վայրի կենդանիների հիվանդությունների հետ կապված մոնիտորինգային աշխատանքներ է տանում անտառային գոտում։ 

Աֆրիկյան ժանտախտի Հայաստան մուտք գործելու առաջին դեպքը գրանցվել է 2007 թ.-ի օգոստոսի 7-ին Տավուշի և Լոռու մարզերում։ Աֆրիկյան ժանտախտի արդյունքում երկրում ոչնչացվել և սատկել է շուրջ 20 հազար խոզ։

Խոզերի մոտ Աֆրիկյան ժանտախտը կամ Մոնտգոմերիի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 1903 թ.-ին Հարավային Աֆրիկայում։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ ընկալունակ են տնային և վայրի խոզերը, վարակումը տեղի է ունենում առողջ ու հիվանդ խոզերի շփման արդյունքում, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտաթորանքից կեղտոտված կերի, գոմի, փոխադրամիջոցների միջոցով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: