484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ջրափրկարարական ծառայությունները նպատակադրվել են ամռանը բարձրացնել բնակչության իրազեկությունը. ԱԻՆ ղեկավար
16:23
06 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ջրափրկարարական ծառայությունների աշխատակիցները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ամառային ամիսներին բնակչության իրազեկության բարձրացմանը, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը։  

ՀՀ ԱԻՆ տվյալներով, առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ջրախեղդման 14 դեպք, որոնց արդյունքում տուժել է 3 և մահացել 13 մարդ։

«Այս ոլորտը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, և մենք մեր գործունեությունն իրականցնում ենք երկու հիմնական ուղղությամբ՝ բնակչության իրազեկության բարձրացում և փրկարարական աշխատանքների կազմակերպում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Շահգելդյանը։

Նրա խոսքերով, ներկայում ջրային դժբախտ պատահարների խնդիրը բավականին կենսական է Հայաստանում, քանի որ Սևանա լճից բացի, հանրապետությունում գոյություն ունի շուրջ 100 ջրամբար։  

«Եվ քանի որ այսօրվա դրությամբ մենք բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունենք բոլոր այդ օբյեկտներում փրկարարական կետեր տեղակայելու համար, մենք ավելի շատ ուշադրություն ենք հատկացնում պրոֆիլակտիկ աշխատանքներին և քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացմանը»,- պարզաբանեց նա։

Ընդ որում, նախարարն ավելացրեց, որ ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի համապատասխան կառույցների համագործակցության ուղղություններից մեկը ջրափրկարարների որակավորման բարձրացման դասընթացների անցկացումն ու տվյալ ծառայություններին համապատասխան տեխնիկայով ու սպառազինությամբ ապահովելն է։

«Վերջերս Ֆրանսիա կատարած այցի ընթացքում մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Հայաստանին ջրասուզակի զգեստներ ու հատուկ ջրափրկարարական աշխատանքներ իրականցնելու համար սարքավորված մոտորանավակներ տրամադրելու մասին»,- հայտնեց նա։  

Շոշափելով վերջին շրջանում Երևանի Հրազդանի կիրճում ջրախեղդման դեպքերի ավելի հաճախակի դառնալու թեման՝ ԱԻՆ ղեկավարը նշեց, որ քանի որ նախարարության պարտավորությունների մեջ չի մտնում գետերում, լճերում կամ ջրամբարներում լողալու վրա արգելք դնելը, դժբախտ պատահարներին հակազդելու ավելի արդյունավետ միջոց է կիրառվում լայնամասշտաբ նախազգուշական աշխատանքների անցկացումը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։