478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միշտ ձգտել է բարեկամանալ արաբական աշխարհի հետ. նախագահ
15:45
06 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը միշտ ձգտել է բարեկամանալ արաբական աշխարհի հետ, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ էմիրությունների Ռաս ալ Խայմա էմիրության փոխկառավարիչ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմիi հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանը միշտ էլ ձգտել է բարեկամական կապեր ունենալ  արաբական աշխարհի, այդ թվում` Ծոցի երկրների հետ, և դա գալիս է պատմականորեն»,-հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունում «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերեցին նախագահի խոսքերը։

Սարգսյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև  դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ և նշել, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել են տարբեր մակարդակի փոխայցելություններն ու համագործակցությունը: Ընդ որում, ՀՀ նախագահը տպավորիչ գնահատեց այն հաջողությունները, որոնց հասել է Արաբական Միացյալ Էմիրությունները կարճ ժամանակահատվածում:

Շեշտելով երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալը, նախագահը կարևորեց հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Նրա խոսքով, այն փաստը, որ վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է, վկայում է, որ երկու երկրների գործարարներն սկսել են շատ ավելի ակտիվորեն աշխատել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երկրի ապրանքաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ 2008 թ.-ի հունվար-հունիս ամիսներին 21,1 մլն դոլար է կազմել՝ աճելով 78,5 տոկոսով։

Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմին էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց այն աջակցության համար, որ Հայաստանում ցուցաբերվում է իր երկրի ընկերությունների նկատմամբ, և վստահություն հայտնեց, որ գործընկերությունն ու օժանդակությունը կշարունակվեն:

«Մենք ձգտում ենք ստեղծել բարեկամության, կայունության և տնտեսական աճի միջավայր, և դրան զուգահեռ համագործակցել այն երկրների հետ, որոնք ունեն նույն նպատակներն ու նույն առաքելությունն են իրականացնում»,- ասաց էմիրության թագաժառանգը:

Հանդիպման ընթացքում, զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրեր` նշելով, որ այդ ձեռնարկները խոստումնալից հիմքերի վրա են և ընդլայնման լուրջ հեռանկարներ ունեն: 

Կարևորելով օտարերկրյա ներդրումները՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ դրանք  Հայաստանի համար ոչ միայն զուտ բիզնես են, այլև` աշխատանքի նոր փորձ, նոր որակ ու մշակույթ:

Նախագահ Սարգսյանը հավաստիացրեց, որ կառավարությունն ըստ ամենայնի  կաջակցի  արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերի իրականացմանը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: