481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի օգոստոսի վարկանիշային ցանկում բարձրացել է և հայտնվել 94-րդ տեղում
14:04
06 Օգոստոսի 2008

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի 2008 թ.-ի օգոստոսի վարկանիշային ցանկում երկու կետով բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 94-րդ տեղում։ Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, այսօրվա դրությամբ հայկական թիմն ունի 372 միավոր։

ՖԻՖԱ-ի օգոստոսի վարկանիշի համաձայն, Վրաստանի թիմը բարձրացել է երեք կետով և զբաղեցրել 86-րդ տեղը, իսկ Ադրբեջանի հավաքականը բարձրացել է մեկ կետով և հայտնվել 138-րդ տեղում։

2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները ընթացիկ վարկանիշային ցանկում զբաղեցնում են հետևյալ տեղերը՝ Իսպանիա՝ 1-ին, Թուրքիա՝ 13-րդ, Բելգիա՝ 46-րդ, Բոսնիա և Հերցեգովինա՝ 74-րդ, Էստոնիա՝ 121-րդ։

Այս երկրների հավաքականների հետ միասին Հայաստանը ներառված է եվրոպական գոտու հինգերորդ խմբում։ Աշխարհի գավաթի ընտրական փուլին եվրոպական գոտուց կմասնակցեն 53 երկրների ազգային հավաքականներ։ Նրանք կբաժանվեն ինը խմբի (ութ խումբ վեցական թիմով և մեկ խումբ, որում ընդգրկվածն է հինգ հավաքական)։

ՖԻՖԱ-ի 2008 թ.-ի օգոստոսի վարկանիշային ցանկում առաջատարների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1.      Իսպանիա (1557 միավոր),

2.      Գերմանիա (1343),

3.      Իտալիա (1320),

4.      Նիդեռլանդներ (1299),

5.      Խորվաթիա (1282),

6.      Բրազիլիա (1242),

7.      Արգենտինա (1219),

8.      Չեխիա (1146),

9.      Պորտուգալիա (1122),

10.  Ռուսաստան (1023)։

Ընդհանուր առմամբ ֆուտբոլային համաշխարհային վարկանիշային ցանկում ներառված են 200 երկրի հավաքականներ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: