477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Բուհական ընդունելության քննություններին 404 դիմորդ է առավելագույն միավոր ստացել
13:54
06 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ բուհական ընդունելության քննություններին առավելագույն միավոր ստացած դիմորդների թիվը կազմել է 404 հոգի, 2007թ. համեմատ կրճատվելով 50 տոկոսով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

Այս տարի կենտրոնացված ընդունելության քննություններին, որոնք սկսվել էին հուլիսի 20-ին և ավարտվել օգոստոսի 4-ին, մասնակցել է 13013 դիմորդ, որոնցից 1883-ը ստացել է 8-ից ցածր միավոր և դուրս մնացել քննական մարաթոնից։ Նախորդ տարվա տվայլներով, 18-20 միավոր էր ստացել 958 դիմորդ, անբավարար գնահատականներ՝ 1634 դիմորդ։

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, վերջնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 14-ից ոչ ուշ՝ բողոքարկման դիմումներն ուսումնասիրելուց հետո։

Նախնական տվյալների համաձայն, ցուցանիշների 50 տոկոս նվազում է արձանագրվել առանձին քննական ճյուղերի գծով։ Այսպես, «Անգլերեն լեզու բանավոր» քննությունից 2007թ.-ին 20 միավոր է ստացել 6 դիմորդ՝ նախորդ տարվա 12 դիմորդի փոխարեն։ «Հայոց պատմություն» առարկայից դիմորդներից ոչ ոք չի վաստակել 19-20 միավոր, իսկ 18 միավոր այս տարի վաստակել է 38 դիմորդ՝ նախորդ տարվա 58-ի դիմաց (65,5 տոկոս)։

Ֆիզիկայից այս տարի 20 առավելագույն չի գրանցվել, իսկ 19 ստացել է 25 դիմորդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից քիչ է 38 տոկոսով։ Ինչ վերաբերում է  «Քիմիա» առարկային, ի տարբերություն 2007թ., երբ կար 19 ստացած 10 դիմորդ, 2008թ. 20 և 19 չեն ստացել, 18 ունեցողների թիվը նույնպես նկատելի նվազել է` 91-ից հասնելով 20-ի։  

Կենսաբանությունից 19 չի վաստակել ոչ ոք, մինչդեռ նախորդ տարի այդ միավորը վաստակել էր 8 դիմորդ։ Այս տարի 18 ստացել է 31 դիմորդ, իսկ  2007-ին այդ գնահատականին արժանացել էր  95 հոգի (անկումը՝ ավելի քան 32 տոկոս)։

2008 և 2007 թվականներին «Ֆիզիկա» առարկայից  անբավարար գնահատական են ստացել համատասխանաբար 802 և  605 հոգի, «Քիմիա» առարկայից՝ 205 և 183 հոգի, կենսաբանությունից՝ 164 և 150 հոգի, անգլերեն բանավորից՝ 40  և 58 հոգի, իսկ «Հայոց պատմություն» առարկայից՝  համապատասխանաբար 406 և 379 հոգի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: