484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ. Օլիմպիադայի բացմանը Հայաստանի դրոշակակիրը կլինի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը
13:31
06 Օգոստոսի 2008

2008 թ. Ամառային օլիմպիական 29-րդ խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն է լինելու հայտնի մարմնամարզիկ, օլիպիական եռակի չեմպիոն, «օղակների արքա» Ալբերտ Ազարյանը, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայն «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության, օգոստոսի 8-ից 24-ն անցկացվող Ամառային խաղերին Հայաստանի պատիվը պաշտպանելու է  25 մարզիկ, որոնք կներկայացնեն ութ մարզաձև.

Ծանրամարտ` Հռիփսիմե Խուրշուդյան /75կգ/, Տիգրան Գ. Մարտիրոսյան /69կգ/, Գևորգ Դավթյան /77կգ/, Արա Խաչատրյան /77կգ/, Տիգրան Վ Մարտիրոսյան /85կգ/, Էդգար Գևորգյան /85կգ/,

Բռնցքամարտ` Հովհաննես Դանիելյան /48կգ/, Հրաչիկ Ջավախյան /60կգ/, Էդուարդ Համբարձումյան /64կգ/, Անդրանիկ Հակոբյան /75կգ/,

Ազատ ըմբշամարտ` Մարտին Բերբերյան /60կգ/, Սուրեն Մարկոսյան /66կգ/, Հարություն Ենոքյան /84կգ/,

Հունահռոմեական ըմբշամարտ` Ռոման Ամոյան /55կգ/, Կարեն Մնացականյան /60կգ/, Արման Ադիկյան /66կգ/, Արսեն Ջուլֆալակյան /74կգ/, Դենիս Ֆորով /84կգ/, Յուրի Պատրիկեև /120կգ/,

Ձյուդո` Հովհաննես Դավթյան /60կգ/, Արմեն Նազարյան /66կգ/,

Աթլետիկա` Մելիք Ջանոյան /նիզականետորդ/, Անի Խաչիկյան /վազորդ/,

Լող` Միքայել Քոլոյան,

Հրաձգություն` Նորայր Բախտամյան:

Հայ մարզիկների ելույթներին անձամբ հետևելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում են, ընդհանուր առմամբ, 60 մարդ։ Գլխավոր հանձնակատարն է ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, մարզական տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար անձինք, բժիշկներ, լրագրողներ:

Հատուկ 2008 թ.-ի խաղերի համար բանաստեղծ Արամայիս Սահակյանն ու կոմպոզիտոր Արա Գևորգյանը գրել են Հայկական պատվիրակության օլիմպիական հիմնը, որը կատարում են հայկական էստրադայի աստղեր Լեյլա Սարիբեկյանն ու Արամեն։ Հայաստանի պատվիրակության խորհրդանիշը Սիմբա անունով կորյունն է։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: