486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԱԾ-ն վնասազերծել է մաքսանենգությամբ զբաղվող խմբին
17:50
05 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծել են մաքսանենգությամբ զբաղվող  կայուն  հանցավոր խմբին և կանխել մաքսանենգ  ապրանքների  ներկրման մշտական գործող ուղին,- հայտնում է հանրապետության ԱԱԾ մամուլի կենտրոնը:    

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի ներկայացրած մամուլի հաղորդագրության համաձայն, հանցավոր  խումբը  ղեկավարել է «Գվարզին» ՍՊԸ-ի տնօրեն, Նոյեմբերյանի  շրջանի  Պտղավան  գյուղի բնակիչ  Յուրա Հարությունյանը, ով անհատ ձեռներեց «Էդիկ  Էվինյան»  կազմակերպության  միջոցով  զբաղվել է  Թուրքիայից ՀՀ ապրանքների ներկրմամբ:

Մամուլի հաղորդագրության համաձայն, հանցավոր  խմբի  կազմում  ընդգրկված են եղել  ՀՀ  Ոստիկանության  Նոյեմբերյանի  տարածաշրջանի,  ԱԱԾ Սահմանապահ  Զորքերի  աշխատակիցներ, ՀՀ ԿԱ Մաքսային  պետական կոմիտեի  աշխատակիցներ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ խմբի  կողմից մաքսանենգ  ճանապարհով ՀՀ տարածք  ապրանքների  ներկրումը  իրականացվել է  տարբեր  ուղիներով: Մասնավորապես բեռնատարներով ապրանքը հասցվել է  մինչև ՀՀ Տավուշի մարզի  սահմանամերձ Դեղձավան գյուղին հարակից վրացական  տարածք, որտեղից այն վերաբարձվել է բարձր անցողականություն ունեցող մի քանի փոքր բեռնատարների մեջ և գիշերվա ժամերին, շրջանցիկ  ճանապարհներով մաքսանենգորեն  տեղափոխվել Հայաստանի տարածք: Առանձին դեպքերում բեռների տեղափոխումը  ՀՀ տարածք իրականացվել է փոքր խմբաքանակներով Դեբետ գետի  ծանծաղուտներով։   

ԱԱԾ մամուլի կենտրոնը նաև հայտնում է մաքսանենգության մյուս դեպքի մասին, երբ հանցավոր  խմբի  անդամների կողմից  թաքցվել է ներմուծվող բեռների իրական քանակը և ուղեկցող փաստաթղթերի  կեղծման միջոցով ցույց է տրվել և ձևակերպվել  ներկրված ապրանքի մի մասը:

Ըստ  նախաքննությամբ ձեռք  բերված տվյալների, միայն վերջին 6 ամիսների ընթացքում հանցավոր խմբի կողմից առանց մաքսային հսկողության հանրապետություն է ներկրվել 895 տոննա ապրանք՝ զգալի վնաս հասցնելով ՀՀ տնտեսությանը: 

ՀՀ ԱԱԾ  Քննչական վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին  մասի  հատկանիշներով  հարուցված  քրեական  գործի շրջանակներում արդեն իսկ  կալանավորվել է 5 անձ:

Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։