484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը, հնարավոր է, Երևան ժամանի սեպտեմբերին. դեսպանատուն
13:14
05 Օգոստոսի 2008

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարի Լ. Յովանովիչը (Marie L.Yovanovich), որի թեկնածությունը հաստատվել էր օգոստոսի 1-ին, ԱՄՆ Սենատի կողմից, հնարավոր է, արդեն սեպտեմբերին ժամանի Երևան, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը։

Նախագահ Բուշի վարչակազմը Յովանովիչի թեկնածությունն առաջադրել էր այս տարվա մարտին։ Այս որոշումը միանշանակ չէր ընդունվել ԱՄՆ հայկական լոբբիի կողմից, քանի որ հունիսի 19-ին, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Յովանովիչը հրաժարվել էր 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածն անվանել Ցեղասպանություն՝ բնութագրելով այդ ոճրագործությունը որպես «էթնիկ հողի վրա զանգվածային սպանություն և Օսմանյան կայսրության մայրամուտին կես միլիոն հայերի բռնի տեղահանում»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով դեսպանի ետ կանչելու պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող  ոչ համարժեք հայտարարություններն են:

2007 թ.-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այդ պաշտոնի համար ներկայացրեց դիվանագետ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը երկու անգամ մերժվել էր հայկական լոբբիի կողմից այն պատճառով, որ դիվանագետը չէր ցանկացել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունն ընդունել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած  ցեղասպանություն։

Նախքան նոր նշանակումը դեսպան Յովանովիչը 2005-2008թթ. եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Ղրղզստանում:  Նա ունի նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճան։

Յովանովիչը ավարտել է Պրինսթոնի համալսարանը` ստանալով բակալավրի կոչում։  Մասնագիտությամբ պատմաբան է, զբաղվել է Ռուսաստանի պատմության ուսումնասիրությամբ։ 2001թ.-ին ստացել է մագիստրոսի կոչում ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջում:

Յովանովիչը դիվանագիտական ծառայության է անցել 1986թ.-ից: Աշխատել է  Օտտավայի, Մոսկվայի, Լոնդոնի ու Մոգադիշուի ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում:

1998թ. մայիսից մինչև 2000թ. մայիսը Ռուսաստանի հարցերով գրասենյակի փոխտնօրենն է եղել: 2001թ. օգոստոսից մինչև 2004թ. հունիսը եղել է Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպանը: 2004թ. օգոստոսից մինչև 2005թ. մայիսը զբաղեցրել է Պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալի ավագ խորհրդականի պաշտոնը։ Տիրապետում է ռուսերենի և ֆրանսերենի։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: