480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+26
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիի չորս ոստիկաններ կաշառք են վերցրել. Ոստիկանություն
18:04
04 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 օգստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու փաստի մեջ մերկացվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը։

«Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Պետրոսյանը, ոստիկանության նույն բաժնի պարեկապահակային ծառայության ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Սարգիս Պարսամյանի, պարեկապահակային ծառայության վաշտի ոստիկաններ Հովհաննես Գրիգորյանի և Գրիգոր Հայրապետյանի միջոցով Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում ապրանքներ վաճառող և տարադրամի ապօրինի առքուվաճառքով զբաղվող քաղաքացիներից պարբերաբար շորթել է խոշոր չափերի հասնող կաշառք», հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

Շուկայի տարածքում տեղակայված վերոհիշյալ աշխատակիցների հենակետ-տնակում զննությամբ հայտնաբերվել են տարբեր անձանց վերաբերյալ գրառումներ, ինչպես նաև երեք տետր, որոնցում 2007 թվականից ի վեր` ոստիկանների կողմից մուտքագրվել են ապրանքներ վաճառողների տվյալներն ու ըստ օրերի նրանց դիմաց դրվել է «պլյուս» կամ «մինուս» նշանը, որտեղ պայմանականորեն երևացել են գումարներ տվողները կամ չտվողները։ Միաժամանակ` Սեյրան Պետրոսյանն իր գրպանից ներկայացրել է 412.000 կանխիկ դրամ։

«Պարզվել է նաև, որ շուկայի առևտրականներից գումարներ է շորթում նաև Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման բաժնի մասնագետ Գևորգ Հակոբյանը»,- հայտնեցին մամուլի ծառայությունից։

Շուկայի տարածքում հայտնաբերվել են նաև տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվող Գյումրիի բնակիչներ Աշոտ Անտոնյանը, Նորայր Սահակյանը, Ռուբիկ Խաչատրյանը, Ռոբերտ Փոլադյանը, Արա Գրիգորյանը, Վարդան Յաղուբյանը և Աշոտ Խուրշուդյանը, որոնք իրավապահների պահանջով ներկայացրել են փոխանակման համար իրենց մոտ գտնվող գումարները` 3. 967. 000 դրամ, 3807 ԱՄՆ դոլար, 1.995 եվրո և 183.050 ՌԴ ռուբլի:

Նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քր. օր.-ի 311 հոդ. 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության աշխատակիցներ Սեյրան Պետրոսյանը, Սարգիս Պարսամյանը և Հովհաննես Գրիգորյանը ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: